Լուաու (անգլ.՝ Luau), Դիսնեյ ստուդիայի միակ ավանգարդ-փսիխոդելիկ ժանրի ֆիլմն է, որը նկարահանվել է նկարիչ-մուլտիպլիկատորների 1982 թվականի գործադուլի տարիներին ռեժիսորներ Թիմ Բարթոնի և Ջերի Ռիսի կողմից։

Picto infobox cinema.png
Լուաու
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆանտաստիկա
Թվական1982
ՌեժիսորԹիմ Բարթոն
ՊրոդյուսերԹիմ Բարթոն
Սցենարի հեղինակԹիմ Բարթոն
ԴերակատարներBen Burgess?, Թիմ Բարթոն, Ջո Ռենֆթ, Մայք Գեբրիել, Jay Jackson? և Harry Sabin?

Երկար ժամանակ շղթան համարվում էր կորած և նույնիսկ հայտնի չէր, թե անիմացիոն ֆիլմ է, թե խաղարկային։ 2001 թվականին, ֆրանսիական հեռուստատեսության հաղորդումներից մեկում, որը նվիրված էր Բարթոնին, ցուցադրվեցին ֆիլմից մի քանի հատվածներ։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը բաղկացած է մի քանի ոչ մեծ, աբսուրդային անիմացիոն դրվագներից, երգերից և զրույցներից, որոնք համարյա ոչ մի կապ չունեն իրար հետ․ սերֆերներ, որոնք պարզում են, թե ով է իրենց միջից ԿԱՀՈՒՆԱՆ, այլմոլորակայինի գլուխը, բիզնեսմենը, ով իր աշխատավայրը հարմարեցրել է լողափում, ուրիշների գլուխների ու մարմինների առևանգում։ Այդ բոլորը խառնվել են մի կարճամետրաժ ֆիլմում։

Կինոնկարի իմաստն ըմբռնելը դժվար է։ Ջերի Ռիսը ասում է․ «Պետք է ասեմ, որ ես և Թիմը տարօրինակ որոշում էինք կայացրել ֆիլմը ստեղծելուց, փոխել կադրը, երբ հանդիսատեսը սկսում է հասկանալ, թե ինչ է կատարվում»։

ԴերակատարներԽմբագրել

  • Մայկ Գաբրիել՝ Բոբ
  • Տերրեյ Համադա՝ արքայադուստր Յակամոշի
  • Թիմ Բարթոն՝ Մորթի/գերբնական արարած
  • Սյուզան Ֆրանկերբերգեր՝ Առլեն
  • Բեն Բերջեսս՝ Բիզնեսմեն

ՓաստերԽմբագրել

  • Վերջին «անկախ» ֆիլմը, որը նկարահանվել է Թիմ Բարթոնի կողմից։
  • Դերասանները, որոնք խաղում են ֆիլմում, իրականում Դիսնեյի անիմատորներ են։
  • ԿԱՀՈՒՆԱ-ն 1960-ականների լողափային ֆիլմերի տերմին է։ Իրականում բառը նշանակում է՝ քահանա, կախարդ, այսինքն՝ աստվածանման մարդիկ։ Բայց հենց այդպես էլ կոչում են լավագույն սերֆինգիստներին ՝ «Աստվածանման Կահունա»։
  • Հաշվվում են 20-ից ոչ ավելի կրկնօրինակ տեսաերիզների վրա։ Բարթոնը և Ռիսը չեն համարվում ֆիլմի տերերը։

ԱղբյուներԽմբագրել