Լոուրենս Մայքլ «Լորի» Աբրամս (անգլ.՝ Laurie Abrahams, ապրիլի 3, 1953(1953-04-03), Ստեպնի, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղացել է որպես հարձակվող։ Ամբողջ կարիերայի ընթացքում, որը եղել է 1977-1987 թվականներին, խաղացել է 283 խաղ և խփել 142 գոլ։

Լորի Աբրամս
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լոուրենս Ադամ Մայքլ Աբրամս
Ազգությունը Անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Մականուն Լորի
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 3, 1953(1953-04-03) (71 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Անգլիա
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կոլլեդժ Իրվին Վելլի
Պատանեկան կարիերա
-1977 Անգլիա Բարկինգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1977-1978 Անգլիա Չարլտոն Ատլետիկ 16 (2)
1978 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Ինգլենդ տի Մեն 17 (7)
1979 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տալսա Ռաֆնեկս 15 (10)
1979-1981 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կալիֆորնյա Սյորֆ 58 (30)
1982-1983 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռալսա Ռաֆնեկս 53 (28)
1984 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան ԴԻեգո Սոկկսերս 19 (1)
1986 Ավստրալիա Մելբուրն Նայտս 9 (5)
1980-1981 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կալիֆորնյա Սյորֆ 14 (14)
1983-1984 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տալսա Ռաֆնեկս 25 (23)
1984-1985 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Տալսա 18 (7)
1985-1986 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կանզա Սիթի Կոմտես 55 (38)
1986-1987 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վիչիտա Վինգս 23 (14)
Մարզչական կարիերա
2008-մ.հ. Կոլլեջ Իրվին Վելլի Մարզչի օգնական
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Խաղացող խմբագրել

Աբրամսը ծնվել է Ստեպնիում, որը գտնվում է լոնդոնյան Իստ Էնդում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել «Բարկինգայի» մանկապատանեկական թիմում խաղալով։ Նրա աշխատանքի հիմնական վայրը եղել է դերձակների խանութում, նա եղել է գնորդների չափսերը վերցնողը, տաբատներ և կոստյումներ վաճառող։ 1977 թվականին պայմանագիր է կնքել «Չարլտոն Ատլետիկի» հետ։ «Չարլտոնում» անցկացրեց մեկ մրցաշրջան, ինչի ժամանակ խաղաց 16 խաղ[1]։ «Չարլտոնից» հեռանալուց հետո, ինչը տեղի է ունեցել 1978 թվականին, Աբրամսը տեղափոխվեց ԱՄՆ և սկսեց խաղալ հյուսիսամերիկյան առաջնությունում։ «Սյորֆը» 1981 թվականի մրցաշրջանի վերջում կազմալուծվեց և նա վերադարձավ «Ռաֆնեկս»[2]։

Նա խաղացել է ակումբում երկու մրցաշրջան և մեկ շոուբոլային մրցաշրջան։ Նա ճանաչվեց հարձակվողության լավագույն ֆուտբոլիստը, խփեց 12 գոլ և կատարեց 6 արդյունավետ փոխանցում 8 խաղում[3]։ 1984 թվականի մայիսին «Ռաֆնեկսը» Աբրամսին փոխարինեց Պիտերա Սկուրասայի հետ, ով խաղում էր «Սան Դիեգո Սեկկերսում»[4]։ Նա մրցաշրջանը սկսեց Էյդոմ Կոկերի հետ զույգ կազմելով, բայց կորցրեց տեղը հիմնական կազմում նրանից հետո, երբ «Սոկկերը» գնեց Սլավիշ Ժունգուլային և Բրանկո Շեգոտույին։ 1984 թվականի հոկտեմբերի 17-ին «Սոկկերսը» Աբրամսին վաճառեց «Նյու Յորք Կոսմոսին» 25000 դոլլարով[5]։

«Կոսմոսը» 1984 թվականի աշնանը տեղափոխվեց MISL և 1985 թվականի հունվարին նրա տրանսֆերային իրավունքները վաճառեց «Կանզաս Սիթի Կոմետսին»[6]։ Նա «Կոմետսում» մնաց միայն 1985-1986 մրցաշրջանում։ Աբրամսը 1986 թվականը անցկացրեց Ավստրալիայում «Մելբուրն Նայտսի» կազմում, որտեղ խաղաց 9 խաղ[7], որից հետո վերադարձավ Ամերիկա որպեսզի խաղա «Վիչիտա Վինգսում»։ Երբ Աբրամսին հարցրեցին թե ինչում է կայանում նրա հաջողությունները Ամերիկայում, նա պատասխանեց.

  Ավելի հեշտ է գոլ խփել Սան Դիեգոյում ամռանը, քան Խալլեյում ձմռանը։  

Մարզիչ խմբագրել

Աբրամսը ներկայումս Իրվին Վելլի քոլեջում գլխավոր մարզիչի օգնական է[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «CHARLTON ATHLETIC - 1946/47 - 2007/08». Post War English & Scottish Football League A - Z Player's Database. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
  2. 4 Dips Taken in NASL Draft Washington Post, The (DC) - Wednesday, 7 October 1981
  3. [1]
  4. Socks' deals put on hold Evening Tribune (San Diego, CA) - Friday, 11 May 1984
  5. Sockers sell Abrahams to Cosmos Team gets $25,000 for English forward San Diego Union, The (CA) - Thursday, 18 October 1984
  6. COMETS STIFF TEST FOR STING Chicago Tribune - Sunday, 27 January 1985
  7. «Australian Player Database». Oz Football. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
  8. «Assistant Coach: Laurie Abrahams». Irvine Valley College. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել