Լորենց (ինդոն.՝ Taman Nasional Lorentz), ազգային պարկ Ինդոնեզիայի Պապուա գավառում։ Հարավարևմտյան Ասիայի ամենամեծ բնապահպանական տարածքն է[1]։ 2008 թվականին ընգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։

Լորենց ազգային պարկ
Տեսակnational park of Indonesia? և արգելոց
Երկիր Ինդոնեզիա
ՎարչատարածքՊապուա (Ինդոնեզիայի գավառ)
Հիմնվել է1997
Մակերես25,056 կմ² և 2 350 000 հեկտար
ԲԾՄ64 մետր
Անվանված էHendrikus Albertus Lorentz?
Լորենց ազգային պարկը գտնվում է Ինդոնեզիաում
Լորենց ազգային պարկ

Աշխարհագրություն

խմբագրել

Պարկի մակերեսը 25 056 կմ² է։ Լորենցը Նոր Գվինեայի կենսաբանական բազմազանության ակնառու օրինակ է։ Սա Ասիայի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միակ արգելոցն է, որն իր մեջ ներառում է էկոհամակարգերի ամբողջական զանգված, որոնք ընդգրկում են ծովափնյա շրջաններ, մանգրա, ճահճուտներ, դաշտավայրեր, լեռնային արևադարձային անտառներ, ալպյան գոտի և սառցադաշտեր։ Ունենալով ծովի մակարդակից 4884 մ բարձրություն՝ Պունչակ-Ջայա լեռը Հիմալայների և Անդերի միջև գտնվող ամենաբարձր լեռն է։

Այստեղ հավանաբար կան դեռևս գիտությանը անհայտ բույսերի և կենդանիների տեսակներ։

Ֆաունա

խմբագրել

Պարկում ներկայացված է թռչունների 630 տեսակ (Պապուայի տեսակների մոտ 70 %-ը) և 123 կաթնասունների տեսակներ։ Թռչունները ներառում են իրենց մեջ կազուարների 2 տեսակ, 31 տեսակ աղավնի, 31 տեսակ կակադու, 13 տեսակ ալկիոններ[3]։ Անհետացման վտանգի տակ գտնվող թռչունների թվում են հարավային կազուարները, շագանակակուրծք պսակակիր աղավնին, արծվային թութակը, գծավոր բադը[4]։

Կաթնասունները ներառում են իրենց մեջ այնպիսի տեսակներ, ինչպիսիք են ավստրալիական եքիդնան, անտառային կատուն, կուսկուսները և այլն[3]։ Սուդիրման լեռնաշղթայի էնդեմիկներից դինգիսո կենգուրուի տեսակը արևմտյան գիտության համար բացահայտվել է 1995 թվականին։

Բնակչություն

խմբագրել

Ազգային պարկի տարածքը բնակեցված է մարդկանցով ավելի քան 25 000 տարի։ Լորենցի անտառները 8 ցեղերի բնակության ավանդական տարածք են, այդ թվում՝ ասմաթ, ամունգմե, դանի, սեմպան, նդուգա։ Պարկի ներկայիս բնակչությունը կազմում է 6300-10000 մարդ[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Лоренц на сайте ЮНЕСКО
  2. UNESCO Data on Lorentz, retrieved 19 May 2010
  3. 3,0 3,1 «Ministry of Forestry». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 17-ին., retrieved 14 May 2010
  4. 4,0 4,1 UNESCO: WHC Nomination Documentation, 1999, retrieved 18 November 2010

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենց ազգային պարկ» հոդվածին։