Լորենի բեգոնիատերև

բույսերի տեսակ
Լորենի բեգոնիատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Փիփերթածաղկավորներ (Malvales)
Ընտանիք Փիփերթազգիներ (Malvaceae)
Ենթաընտանիք Լորենայիններ (Tilioideae)
Ցեղ Լորենի (Tilia)
Տեսակ Լորենի բեգոնիատերև (T. croizatii)
Միջազգային անվանում
Tilia croizatii

Լորենի բեգոնիատերև (լատին․՝ Tilia begoniifolia), լորենազգիների ընտանիքի լորի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ խոշոր ծառեր են՝ 15-20 մ բարձրությամբ և 50-80 սմ բնի տրամագծով։ Սաղարթը ցրված է, վրանաձև։ Աչքի է ընկնում երկարավուն-ձվաձև պտուղներով, ավելի խոշոր (մինչև 12 սմ երկարությամբ) տերևներով և նուրբ աղվամազով ծածկված սերմնարանով։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են հուլիս-օգոստոսին։

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում տարածված է ամբողջ Կովկասում։ Հայաստանում հանդիպում է Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքատիպ ավանի շրջակա կաղնեբոխային անտառներում, ծովի մակերևույթից 1000-1500 մ բարձրության վրա։ Հազվադեպ հանդիպող տեսակ է համարվում։ Կենսաբանական և էկոլոգիական առանձնահատկություններով շատ է նման կովկասյան լորենուն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (290)։