Լոռու արտեզյան ավազան
Լոռու արտեզյան ավազան, ընդգրկում է Լոռու միջլեռնային գոգավորությունը՝ եզրավորված Ջավախքի, Բազումի ու Վիրահայոց լեռնաշղթաներով, արևելքում՝ Դեբեդի կիրճով։ Գոգավորության հատակը լցված է պլիոցեն-անթրոպոգենի բազմաշերտ լավաներով ու 400-500 մ հաստության գետային, լճագետային ու ջրասառցադաշտային նստվածքներով՝ հագեցած ստորերկրյա ջրերով։
Սնուցում
խմբագրելԼոռու արտեզյան ավազանը սնվում է մթնոլորտային տեղումներից ու շրջակա լեռնաշղթաների ընդերքի ստորերկրյա ջրհոսքերից։ Ավազանում առանձնացվում են վերին՝ գրունտային ու ճնշումագրունտային, և ստորին՝ ճնշումային ջրերի հորիզոնները։ Վերին հորիզոնի հաստությունը 4-49 մ է, ջրերի մակարդակի խորությունը՝ 0, 2-7, 2 մ։ Դրանք երկրի մակերևույթ են դուրս գալիս աղբյուրների խմբերով։ Առավել ջրառատ աղբյուրախմբերի (Նովոսելցովոյի, Գետավանի) գումարային ջրաքանակը 1546 լ/վ է, որի մեծ մասն օգտագործվում է Լոռու մարզի ջրամատակարարման համար։ Ստորին հորիզոնը 3-4 ջրակալած միջակայքերով տեղադրված է լավային ստվարաշերտերում։ Հորիզոնի արդյունավետ հաստությունը 11-173 մ է, ջրապարունակ հորիզոնի առաստաղը՝ 2, 2-158 մ³-ներում, ջրերի մակարդակը՝ բացասական։ Առանձին տեղերում հորատանցքերը շատրվանում են 2-3 մ բարձրությամբ՝ մինչև 50 լ/վ։ Ճնշումային հորիզոնի ջրերը թույլ հանքայնացած են (0, 14-0, 75 գ/լ), փափուկ, սառն ու բարձրորակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |