Բնագիտական թանգարան (Լոնդոն)

Բնագիտական թանգարան (անգլ.՝ Natural History Museum), Հարավային Կենսինգտոնի Exhibition Road փողոցում գտնվող 3 խոշորագույն թանգարաններից մեկը։ Հավաքածուն ներառում է ավելի քան 70 միլիոն բուսաբանության ցուցանմուշ (6 մլն բույս), կենդանաբանությունից (55 միլիոն կենդանաբանական նմուշ, որի կեսը միջատներ են միջատաբանության բաժնում), միներալոգիայից (500 հազ. քարեր և հանքանյութեր) և հնէաբանություն (9 մլն բրածո)[23]։

Բնագիտական թանգարան
Изображение логотипа
Տեսակբնագիտական թանգարան, ազգային թանգարան, հերբարիում և non-departmental public body?
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունԿենսինգտոն և Չելսի
ՎայրՀարավային Կենսինգտոն
Կազմված էNatural History Museum Library and Archives? և British Museum (Natural History). Department of Botany.?
ՀասցեCromwell Road, London, SW7 5BD[2]SW7 5BDԷթզիբիշն ռոուդ և Cromwell Road?
Հիմնադրվել է1881
ՀիմնադիրՌիչարդ Օուեն
Այցելուներ4 105 106 մարդ (2009)[3], 4 434 520 մարդ (2017)[4], 5 284 023 մարդ (2015)[5], 5 226 320 մարդ (2018)[6], 3 250 376 մարդ (2004)[7], 3 080 401 մարդ (2005)[8], 3 754 496 մարդ (2006)[9], 3 600 119 մարդ (2007)[10], 3 698 500 մարդ (2008)[11], 4 647 613 մարդ (2010)[12], 4 873 275 մարդ (2011)[13], 5 021 762 մարդ (2012)[14], 5 356 884 մարդ (2013)[15], 5 388 295 մարդ (2014)[16], 4 624 113 մարդ (2016)[17], 5 423 932 մարդ (2019)[18], 1 296 763 մարդ (2020)[19] և 1 571 413 մարդ (2021)[20]
ՏնօրենDoug Gurr?[21]
Հավաքածուի չափսմոտ 80 000 000[22]
Կայքnhm.ac.uk(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ցուցանմուշների հիմքը կազմում է դոկտոր Հանս Սլոանի (1660-1753 թթ.) հավաքածուն, որը ներառում է հերբարիում և կենդանիների ու մարդու կմախքներ՝ սկզբնապես ցուցադրված Մոնտեգյու-հաուսում (ԲլումսբերիԲրիտանական թանգարանի հսկողության ներքո։

1850-ական թվականներին պրոֆեսոր Ռիչարդ Օուենը (Բրիտանական թանգարանի բնագիտական բաժնի տնօրեն) հավաքածուի ընդլայնման և առանձին տարածքի անհրաժեշտության խնդիր է առաջ քաշում։ 1864 թ. արդեն թանգարանի համար հողակտոր է գնվում Քենսինգթոնում։

Ճարտարապետական նախագծի վրա նախատեսվում էր Ֆրենսիս Ֆոուկի աշխատանքը, իսկ նրա մահից հետո այն հասավ Ալֆրեդ Ուոթերֆազին։ Շենքի ճակատամասը նախագծված է ռոմանոբյուզանդական ոճով։ Շինարարությունն սկսվել է 1873 թ. և ավարտվել 1880 թ.-ին։ Թանգարանը բացվել է 1881 թ., իսկ 1963 թ. այն վերջնականապես զատվել է Բրիտանական թանգարանից։

Մինչև 1992 թ. կոչվել է 'British Museum (Natural History) (Բրիտանական թանգարան (Բնագիտություն), իսկ գիտական գրականության մեջ հայտնի էր B.M.(N.H.) կամ BMNH հապավումով[24]։

Ցուցանմուշներ խմբագրել

Թանգարանն առավել հայտնի է կենտրոնական սրահում դինոզավրների կմախքների հավաքածուով, որի մեջ է մտնում դիպլոդոկի 26 մետր երկարություն ունեցող հայտնի կմախքը, նաև հետաքրքիր է տիրանոզավրի մեխանիկական մոդելը։ Կենդանաբանական մասում գտնվում է 30 մետրանոց կետը։ Թանգարանում տեղակայված է երկնաքարերի հետաքրքիր հավաքածու։

Թանգարանի շենքի ներքին հարդարման և ինտերիերի աշխատանքները կատարվել են Gibbs And Canning Limited ֆիրմայի վարպետների կողմից թրծակավով։ Աղյուսները զարդարված են բույսերի, կենդանիների և հանածոների պատկերներով։ Թանգարանի մուտքն ազատ է։ Մետրոյի ամենամոտ կանգառը South Kensington է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնագիտական թանգարան (Լոնդոն)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնագիտական թանգարան (Լոնդոն)» հոդվածին։