Լոխ Նես
Լոխ Նես (անգլ.՝ Loch Ness, գաել.՝ Loch Nis), մեծ խորը քաղցրահամ լիճ Շոտլանդիայում` ձգված 36 կմ երկայնությամբ Ինվերնեսից հարավ-արևմուտք։
Լոխ Նես | |
---|---|
![]() | |
Տեսակ | լիճ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Հայլենդ |
Երկարություն | 39 կմ |
Լայնություն | 1,5 կմ |
ԲԾՄ | 16 մետր |
Խորություն | 272 մետր |
Մակերես | 56,4 կմ² |
Ծավալ | 7450 խորանարդ հեկտոմետր |
Մասն է | Կալեդոնյան ջրանցք |
Լեռնաշղթա | Շոտլանդական լեռնաշխարհ |
Ջրի պահման ժամանակ | 2,81 տարի[1] |
Ավազանի տարածք | 1775 կմ² |
Ավազանի երկիր | ![]() |
Լիճ հոսող գետ | River Oich?, River Tarff?, Caledonian Canal, section between Loch Oich and Loch Ness?[2], River Farigaig?[3], River Foyers?[4], River Moriston?[5], Allt Doe?[6] և Allt Saigh?[7] |
Լճից հոսող գետ | Bona Narrows?[8] |
![]() | |
![]() |
Լոխ Նեսսի հրեշըԽմբագրել
Լիճը հայտնի է Լոխ Նեսի հրեշի մասին լեգենդի շնորհիվ։ Կան բազմաթիվ առևտրային երթուղիներ լճի ափով զբոսաշրջիկների համար, որոնք ցանկանում են վայելել գեղատեսիլ բնությունը և, միգուցե, տեսնել առասպելական հրեշին։
ՆկարագրությունԽմբագրել
Լոխ Նեսը ամենամեծ ջրամբարն է Գրեյթ-Գլեն երկրաբանական ճեղքվածքի երկայնությամբ, որն անցնում է հյուսիսից հարավ` Ինվերնեսից մինչև Ֆորտ-Ուիլյամ։ Լիճը Կալեդոնյան ջրանցքի մասն է, որև միացնում է Շոտլանդիայի արևմտյան և արևելյան ծովափերը։
Լոխ Նեսը, ինչպես նաև Շոտլանդիայի այս մասի շատ այլ լճերը, սառցադաշտային ձագում ունեն։ Լիճը բավականին երկարաձիգ է և խորը, մինչդեռ ջուրը շատ պղտոր է` հողի մեջ տորֆի բարձր պարունակության հետևանքով։ Լոխ Նեսը զբաղեցնում է երկրորդ տեղը Շոտլանդիայի լճերի մեջ ըստ ջրի մակերեսի` այն կազմում է 56 կմ²։ Մինչդեռ, ըստ ջրի ծավալի, այն զբաղեցնում է առաջին տեղը, քանի որ ուրիշ լճերից ավելի խոր է։ Քաղցրահամ ջրի պաշարը լճում ավելի մեծ է, քան քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալն Անգլիայի և Ուելսի տարածքում։ Այս լճի առավելագույն խորությունը կազմում է 230 մ։
Լիճը հանդիսանում է Ֆոյերսի հիդրոէլեկտրակայանների կասկադի մի մաս, որը մտնում է Մեծ Բրիտանիայի ազգային էներգահամակարգը։
Հարավարևմտյան վերջամասում` Ֆորտ-Օգաստուս քաղաքի մոտ տեղակայված է լճի միակ կղզին։ Լճում կան նաև արհեստական կղզիներ` այսպես կոչված կրաննոգներ։
Լճի ափին կա Լոխ Նեսի հրեշի թանգարան։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://wldb.ilec.or.jp/Details/Lake/EUR-08
- ↑ https://maps.nls.uk/geo/explore/#zoom=13&lat=57.14633&lon=-4.68634&layers=11&b=1&marker=57.146806,-4.676774
- ↑ https://maps.nls.uk/geo/explore/#zoom=14&lat=57.27974&lon=-4.47496&layers=6&b=1&marker=57.281651,-4.456995
- ↑ https://maps.nls.uk/geo/explore/#zoom=13&lat=57.27328&lon=-4.47789&layers=6&b=1&marker=57.256258,-4.498421
- ↑ https://maps.nls.uk/geo/explore/#zoom=13&lat=57.21590&lon=-4.64669&layers=6&b=1&marker=57.209461,-4.603304
- ↑ https://explore.osmaps.com/pin?lat=57.153336&lon=-4.643359&zoom=14.0000&overlays=&style=Standard&type=2d
- ↑ https://explore.osmaps.com/pin?lat=57.234541&lon=-4.559308&zoom=13.0000&type=2d&style=Standard
- ↑ https://maps.nls.uk/geo/explore/#zoom=13&lat=57.40871&lon=-4.32791&layers=6&b=1&marker=57.407877,-4.327991
Արտաքին հղումներԽմբագրել
- Tony Harmsworth’s Loch Ness Information Site
- Loch Ness Guide
- Фотографии «Loch Ness»։ Արխիվացված է օրիգինալից 2006-04-18-ին
- Google Map on Loch ness
- Nessie & Loch Ness links