Լյու Չժեշեն (չինարեն՝ 柳哲生, փետրվարի 22, 1914(1914-02-22), Բաոդին, Զհիլի, Beiyang Government - փետրվարի 18, 1991(1991-02-18), Կանադա), չինացի զինվորական, եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի բարձրակարգ օդաչու[1]։ Նա թռել է ամերիկյան Բիպլան տեսակի «Curtiss F11C Goshawk» ռազմական ինքնաթիռով, հետո խորհրդային ռմբակոծիչներով՝ «N-15» երկթև ռմբակոծիչով և «N-16» միաթև ռմբակոծիչով 10 անգամ անձամբ[2] և երկու անգամ խմբի կազմում հաղթանակելով[3]։ Յուրաքանչյուր օդային հաղթանակի համար նվաճել է մեդալ (չինարեն՝ 星序獎章, անգլ.՝ Star Medal

Լյու Չժեշեն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1914(1914-02-22)
ԾննդավայրԲաոդին, Զհիլի, Beiyang Government
Մահացել էփետրվարի 18, 1991(1991-02-18) (76 տարեկան)
Մահվան վայրԿանադա
Քաղաքացիություն Չինաստան
ԿրթությունWhampoa Military Academy?
Մասնագիտությունօդաչու

Կենսագրություն խմբագրել

Լյու Չժեշենը ծնվել է 1914 թվականի փետրվարի 22-ին Խեյբեյ կորեական արվարձանի Բաոդին քաղաքում՝ սպայի ընտանիքում։

1931 թվականին նա, շարունակելով հոր ուղին, ընդունվում է Կենտրոնական սպայական ակադեմիա։ Այդ ժամանակ Մանջուրիա մարզում արտակարգ իրավիճակ էր։ 1934 թվականին տեղափոխվում է Կենտրոնական ավիացիոն դպրոց։ 1936 թվականի հոկտեմբերի 12-ին գերազանց ավարտելով դպրոցը՝ անդամակցում է 21-րդ ռազմաօդային նավատորմի ստորաբաժանման 4-րդ կործանիչ գնդին, որը զինված էր «Curtiss F11C Goshawk» ռմբակոծիչներով։ Սեպտեմբերի վերջին օդային 4-րդ կործանիչ գունդը վերափոխվեց 5-րդ կործանիչ գնդի և գունդը սկսեց ստանալ խորհրդային N-16 և N-15 ինքնաթիռներ՝ իր վերազինումը ավարտելով 1938 թվականի սկզբին։

1940 թվականի հուլիսի 16-ին նա նվաճեց օդային վերջին հաղթանակը և հոկտեմբերին վերադարձավ 4-րդ կործանիչ գունդ` որպես 21-րդ զորախմբի հրամանատար։

Ծառայությամբ հասնելով մինչև Չինաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր գեներալ-մայորի կոչմանը[4]՝ 1963 թվականին հեռացել է զինվորական ծառայությունից։

Թոշակի անցնելուց հետո նա ապրել է Թայբեյում։ 1990-ականների վերջին Լյու Չժեշենը այցելել է Կանադայում ապրող իր հարազատներին, որտեղ էլ նա ուղեղի արյունազեղում է ունենում և մահանում 1991 թվականի փետրվարի 18-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Русские идут: Китай: Лю Чи-Шень (10)». Русские идут. понедельник, 29 мая 2017 г. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  2. Biplane fighter aces (անգլ.)
  3. Японо-китайская война
  4. «Чекмарев Владимир Альбертович. 1938 Белое солнце на крыле И-16». samlib.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել