Լյուքսեմբուրգի ամերիկյան գերեզմանատուն

Լյուքսեմբուրգի ամերիկյան գերեզմանատունը գտնվում է Ֆինդելի օդանավակայանից 2,5 կմ հարավ-արևմուտքում՝ Համմում, քաղաք Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգ)։ Կառավարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ 1951 թ. կնքված պայմանագրի հիման վրա Միացյալ Նահանգներին կառավարությունը առանց հարկման հանձնել է գերեզմանոցի հողամասի ազատ և անսահմանափակ օգտագործման իրավունքը։

Լյուքսեմբուրգի ամերիկյան գերեզմանատուն
անգլ.՝ Luxembourg American Cemetery and Memorial
լյուքս.՝ Amerikaneschen Zaldotekierfecht zu Hamm
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունԼյուքսեմբուրգ
ՎայրHamm?
Երկիր Լյուքսեմբուրգ
Հիմնման տարի1960
ՍեփականատերAmerican Battle Monuments Commission?
Մակերես20,4366 հեկտար
abmc.gov/cemeteries-memorials/europe/luxembourg-american-cemetery#.Wj_v_98jSUk

50 հա մակերեսով գերեզմանոցը պարունակում է 5076 ամերիկյան զինվորական անձնակազմի աճյուններ։ Գոյություն ունեն 22 «եղբայրական» գերեզմաններ։ Թաղվածների մեծ մասը մահացել է 1944-1945 թթ. ձմռանը Արդենների ռազմագործողության ժամանակ[1]։ Այստեղ տեղակայված են 5076 գերեզմանաքարեր 9 հողամասերի վրա։ ԱՄՆ-ի երկու դրոշաձողերի միջև տեղակայված է Ջորջ Ս․ Փաթոնի գերեզմանը։

Գերեզմանոցի մուտքից ոչ հեռու կա սպիտակ քարե եկեղեցի, որը գտնվում է անտառով շրջապատված լայն հարթակի վրա։ Այն զարդարված է բրոնզե և քարե քանդակով, հինգ խոշոր զորագնդերը, որոնք մասկացել էին օպերացիային, խորհրդանշող ապակենկարով։

Գերմանացի զինվորները, ովքեր մասնակցել էին Արդենների ռազմագործողությանը, թաղված են Գերմանիայի ռազմական գերեզմանոցում, մոտ 1.5 կմ հեռավորության վրա ամերիկյանից։ Գերմանական գերեզմանոցում կան մուգ քարերից խաչքարեր, որոնք հակասում են ամերիկյան սպիտակ գերեզմանաքարերին։

Լուսանկարներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Sledge, Michael. Soldier Dead: How We Recover, Identify, Bury, and Honor Our Military Fallen. — New York : Columbia University Press, 2005. — P. 206–7, 210. — ISBN 9780231509374.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. American Battle Monuments Commission. «Luxembourg American Cemetery». abmc.gov. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուքսեմբուրգի ամերիկյան գերեզմանատուն» հոդվածին։