Լյուսի Քոչարյան (1984, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող և բլոգեր, որը հանդես է գալիս ընտանեկան և գենդերային բռնության դեմ։ 2020 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից արժանացել է «Խիզախ կին» միջազգային մրցանակի՝ դառնալով առաջին հայը, որն արժանացել է այդ մրցանակին[1]։

Լյուսի Քոչարյան
Դիմանկար
Ծնվել է1984
ԾննդավայրՀայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Ռադիո
Պարգևներ և
մրցանակներ
«Խիզախ կին» մրցանակ
 Lucy Kocharyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լյուսի Քոչարյանը ծնվել է 1984 թվականին։ Աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյում[2]։ 2018 թվականի օգոստոսին Լյուսին խոսել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների մասին[3], իսկ 2019 թվականի հունիսին գենդերային բռնության մասին «բռնության ձայնը/voice of violence» շարժումն է նախաձեռնել[4]։ Շարժման առիթ է հանդիսացել Հայաստանում էվա անունով չեխ աղջկա նկատմամբ կատարված ոտնձգությունը[5]։

2020 թվականի մարտին Լյուսի Քոչարյանը ԱՄՆ-ում պետքարտուղարության կողմից անցկացվող Կանանց խիզախության միջազգային մրցանակի է արժանացել։ Մրցանակը Լյուսիին հանձնել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ համատեղ։ Մրցանակաբաշխությանը ներկա է եղել նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՄՆ պետքարտուղարը և առաջին տիկինը «Խիզախ կին» մրցանակ հանձնեցին Լյուսի Քոչարյանին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  2. «Armenian Journalist Lucy Kocharyan Honored with International Women of Courage Award». Toronto Hye (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մարտի 5. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  3. «Presiding Judge Renata D. Turner meets with International Women of Courage Awardee Lucy Kocharyan | Fulton County Juvenile Court». www.fultonjuvenilecourt.org. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. ՄԱՄՈՒԼ.am. ««Բռնության ձայնը». ինչ սարսափելի պատմություններ է վեր հանում սկիզբ առած ֆլեշմոբը». ՄԱՄՈՒԼ.am. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  5. «The Voice of Violence: Hashtag Sheds Necessary Light on Domestic Violence in Armenia». Asbarez.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 8. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  6. «Լյուսի Քոչարյանը` Կանանց խիզախության միջազգային մրցանակակիր». www.1lurer.am. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսի Քոչարյան» հոդվածին։