Լյուպկա Ջունդևա
Լյուպկա Արսովա Ջունդևա (մակեդոներեն՝ Љупка Арсова - Џундева, հուլիսի 11, 1934, Սկոպիե, Vardar Banovina, Հարավսլավիայի Թագավորություն - դեկտեմբերի 7, 2018), թատրոնի և կինոյի էթնիկ մակեդոնացի դերասանուհի[1]։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 11, 1934 |
Ծննդավայր | Սկոպիե, Vardar Banovina, Հարավսլավիայի Թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 7, 2018 (84 տարեկան) |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ջունդևան ծնվել է Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։ Ավարտել է Պետական թատերական դպրոցը և 1951 թվականին դարձել է Մակեդոնիայի ազգային թատրոնի անդամ, որտեղ աշխատել է ընդհուպ մինչև 1990 թվականը[2]։ Հենց 1990 թվականին է Ջունդևան ավարտել իր կարիերան[3]։ Նա հաջողությամբ խաղացել է նաև մոնոդրամաներում։ 1983 թվականին Սկոպյեի քաղաքապետարանի կողմից ստացել է մշակույթի և արվեստի ոլորտում «Նոյեմբերի 13-ի մրցանակ»[4]։ Այնուհետ դերասանական հաջողությունների համար ստացել է Հարավսլավիայի ռադիոհեռուստատեսության մրցանակ՝ «Աշխատանքի ձևավորում արծաթե ծաղկեպսակով» ֆիլմի համար[5]։
ՖիլմագրությունԽմբագրել
- 1961: Հանդարտ ամառ (Գլխավոր դեր)
- 1967: Մակեդոնական արյունոտ հարսանիք (Երկրորդական դեր)
- 1980: Գլխավոր բրիգադ (Երկրորդական դեր)
- 1997: Գնչուական կախարդանք (Երկրորդական դեր)
- 1999: Կյանք, ժամանակ (Գլխավոր դեր)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ljupka Arsova - Džundeva» (macedonian)։ Macedonian Cinema Information Center։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 14, 2011-ին։ Վերցված է մայիսի 17, 2010
- ↑ «СРЕЌА Е ЗА ЕДНА УМЕТНОСТ ДА ИМА ЧОВЕК КАКО ДИМИТРИЕ РУЛИ ОСМАНЛИ - 90 ГОДИНИ ОД РАЃАЊЕТО НА ПРВИОТ МАКЕДОНСКИ РЕЖИСЕР НА МАКЕДОНСКИ ФИЛМ - Сакам Да Кажам»։ Сакам Да Кажам (mk-MK)։ 2017-05-30։ Վերցված է 2018-03-23
- ↑ Džundeva Maja (1986)։ «Историја на семејство Џундеви (History of Džundevi family)» (macedonian)։ Վերցված է մայիսի 17, 2010
- ↑ «Award "November 13"» (Macedonian)։ City of Skopje։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-20-ին։ Վերցված է մայիսի 17, 2010
- ↑ «Љупка Џундева: "Фросина" има и срце и душа»։ Вечер (մակեդոներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-22-ին։ Վերցված է 2018-03-23
Արտաքին հղումներԽմբագրել
- Džundeva at Macedonian Cinema Information Center