Լյումինեսցենտային արատանշում

Լյումինեսցենտային արատանշում, գունավոր մետաղներից, համաձուլվածքներից, պլաստմասսաներից և այլ նյութերից պատրաստված մարմինների, դետալների մակերևութային արատների (ճաքեր, ճեղքեր, անհարթություններ) հայտնաբերման մեթոդ, հիմնված է դետալի մակերևույթին քսված լյումինեսցենտող հեղուկի լյումինեսցենցման ուսումնասիրման վրա։ Մազանոթային արատանշման մեթոդներից է։ Հետազոտվող մակերևույթը ծածկվում է բոլոր ճեղքերը լավ թափանցող լյումինեսցենտող հեղուկի (օրինակ՝ 50% կերոսին, 25% բենզին, ~25% հանքային յուղ և 0,02% ֆլոէորեսցենտող ներկ) շատ բարակ շերտով։ Ուլտրամանուշակագույն ճառագայթներով լուսավորելիս, արատների տեղում հավաքված լուծույթն ինտենսիվ ճառագայթում է։ Դետալի մութ մակերևույթի վրա ստացվում Է ճեղքերի կամ ճաքերի հստակ և պայծառ պատկերը։

Լյումինեսցենտային արատանշումը լայն կիրառություն ունի մեքենաշինության և սարքաշինության մեջ, արտադրանքի զանգվածային վերահսկման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 645