Լյուկ Գրինբակ
Լյուկ Գրինբակ (անգլ.՝ Luke Greenbank, սեպտեմբերի 17, 1997, Կրու, Արևելյան Չեշիր, Չեշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի լողորդ։ 2019 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, 2015 թվականի Եվրոպական խաղերի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների մեդալակիր։ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր։
Լյուկ Գրինբակ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | Միացյալ Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 17, 1997 (26 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կրու, Արևելյան Չեշիր, Չեշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Ակումբ՝ | London Roar? |
184 սանտիմետր | |
Կարիերա
խմբագրելԼյուկ Գրինբակը մասնակցել է Նանկինի 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերին՝ 200 մետր մեջքի վրա մարզաձևում վաստակելով բրոնզե և 4x100 մետր ազատ ոճում՝ ոսկե մեդալ։
2015 թվականին Բաքվում կայացած Եվրոպական խաղերում նվաճել է չորս մեդալ։ Դարձել է խաղերի կրկնակի չեմպիոն՝ հաղթելով 100 և 200 մետր մեջքի վրա մրցատարածություններում։ Երկու էստաֆետային մրցատարածություններում նվաճել է արծաթե մեդալներ[1]։
Կորեայի Կվանգջու քաղաքում անցկացված 2019 թվականի աշխարհի առաջնությունում դարձել է երրորդը 200 մետր մեջքի վրա մրցատարածությունում՝ հաղթողին զիջելով 2,45 վայրկյանով[2]։
2019 թվականի դեկտեմբերին Լյուկ Գրինբակը Գլազգոյում անցկացված Եվրոպայի առաջնությունում 200 մետր մեջքի վրա մրցատարածությունում զբաղեցրել է երրորդ տեղը՝ հաղթող Ռադոսլավ Կավենցկիին զիջելով 0,83 վայրկյանով[3]։
2021 թվականի մայիսին Բուդապեշտում կայացած Եվրոպայի առաջնությունում Լյուկ Գրինբակը 200 մետր մեջքի վրա մրցատարածությունում նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակիչ լողում ցույց տալով 1:54,62 ժամանակ։ 4x100 մետր համակցված փոխանցալողում դարձել է Եվրոպայի չեմպիոն[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Luke Greenbank Sets World Junior Record in 200 Back» (անգլերեն). Swimming World News. 2015 թ․ հունիսի 26. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Рылов завоевал золото чемпионата мира в Кванджу на дистанции 200 м на спине» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «У РОССИИ - ДВА ЗОЛОТА, У МОРОЗОВА - РЕКОРД ЕВРОПЫ» (անգլերեն). Team Russia. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Результаты Чемпионата Европы 2021 по водным видам спорта. На 10 — 23 мая 2021 | Все о Боевых Искусствах и Спорте» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լյուկ Գրինբակ – 2015 թվականի ԵՎրոպական խաղերի վիճակագրություն