Լյուկա Տուզար

ֆրանսիացի ֆուտբոլիստ

Լյուկա Տուզար (ֆր.՝ Lucas Tousart, ապրիլի 29, 1997(1997-04-29)[1], Առաս), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Օլիմպիկ Լիոնի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։

Լյուկա Տուզար
Lucas Tousart
Տուզարը Ֆրանսիայի Մ19 հավաքականի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Lucas Simon Pierre Tousart
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 29, 1997(1997-04-29)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Առաս
Հասակ 185 սմ
Քաշ 83 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն
Համար 29
Պատանեկան կարիերա
2003-2010 Ֆրանսիա Դյու Պեի Ռինյակուա
2010-2013 Ֆրանսիա Ռոդե
2013-2015 Ֆրանսիա Վալենսյեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Ֆրանսիա Վալենսյեն II 12 (0)
2015 Ֆրանսիա Վալենսյեն 18 (0)
2015-2016 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն B 17 (1)
2015-ներկա Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 52 (1)
Ազգային հավաքական
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 21 (1)
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 7 (2)
2016-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 9 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 25-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 25-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Վալենսյեն խմբագրել

Տուզարը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Վալենսյենում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի հունվարի 20-ին՝ Իզերի դեմ Ֆրանսիայի գավաթի խաղում[3]։ Իր դեբյուտը Լիգա 2-ում նշել է 2015 թվականի հունվարի 24-ին՝ Տուրի դեմ խաղում[4]։ Վալենսյենի կազմում Տուզարը անցկացրեց 19 հանդիպում բոլոր մրցաշարերում։

Օլիմպիկ Լիոն խմբագրել

2015 թվականի օգոստոսին Տուզարը Օլիմպիկ Լիոնի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Անժեի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը Լիոնի կազմում Տուզարը խփեց 2017 թվականի փետրվարի 16-ին՝ Եվրոպայի Լիգայի ԱԶ Ալկմարի դեմ խաղում[6][7]։

Միջազգային կարիերա խմբագրել

Տուզարը հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականներում։ Ֆրանսիայի Մ19 հավաքականի կազմում նա մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը[8], որտեղ Ֆրանսիան հաղթանակ տարավ[9], իսկ Տուզարը ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի մարտի 25-ի դրությամբ[10]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վալենսյեն 2014–15 17 0 1 0 0 0 18 0
2015–16 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 18 0 1 0 0 0 0 0 19 0
Օլիմպիկ Լիոն 2015–16 1 0 0 0 0 0 0 0 1 0
2016–17 22 1 2 0 8 1 1 0 33 2
2017–18 29 0 4 0 9 0 0 0 42 0
Ընդհանուր 52 1 6 0 17 1 1 0 76 2
Կարիերայի ընդհանուր 70 1 7 0 17 1 1 0 95 2

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ 2016

Անհատական խմբագրել

  • Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական․ 2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «France - L. Tousart - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  3. «Moulins-Yzeure Foot 03 - Valenciennes FC , Jan 20, 2015 - Coupe de France - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  4. «Valenciennes FC - Tours FC, Jan 24, 2015 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  5. «Olympique Lyon - SCO Angers, Dec 5, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  6. «AZ Alkmaar vs. Lyon - Football Match Stats - February 16, 2017 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  7. «AZ Alkmaar v Lyon». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ փետրվարի 16. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  8. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - France – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  9. UEFA.com. «Under-19 - Imperious France take third Under-19 title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  10. «Lucas Tousart». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուկա Տուզար» հոդվածին։