Լյոշա Ռավ

էրզիացի բանաստեղծ

Լյոշա Ռավ, իսկական անունը Ալեքսեյ Վլադիմիրովիչ Ռոգոժին (էրզ.՝ Лёша Рав, մարտի 7, 1909(1909-03-07), Բալաբաշ-Նուրուսովո, Բուինսկի գավառ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 24, 1944(1944-03-24), Դրոգոբիչ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային չուվաշ բանաստեղծ, ԽՍՀՄ Գրողների միության անդամ։

Լյոշա Ռավ
Ծնվել էմարտի 7, 1909(1909-03-07)
ԾննդավայրԲալաբաշ-Նուրուսովո, Բուինսկի գավառ, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 24, 1944(1944-03-24) (35 տարեկան)
Վախճանի վայրԴրոգոբիչ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄորդովիայի պետական համալսարան (1936)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1909 թվականի մարտի 7-ին Բալաբաշ- Նուրուսովո գյուղում (այժմ` Չուվաշիայի հանրապետության Բատիրևսկի շրջան)։ Հայրը եղել է անտառապահ Բալաբաշ-Նուրուսովոյից, մայրը` Դունյա Գորդեևան, ծննդով Մալիե Կարմալի գյուղից էր, (Բալաբաշ- Նուրուսովոյից 5 կիլոմետր հեռու)։ Մանկությունն անցել է Բալաբաշ-Նուրուսովո և Մալիե Կարմալի գյուղերի միջև գտնվող անտառներում։ Սովորել է Մալոկարմալինսկի յոթամյա դպրոցում, 16 տարեկանում սկսել է բանաստեղծություններ գրել բնության մասին` դրանց տակ ստորագրելով Ռ. Ա. Վ. իր անուն, ազգանունը` հայրանվան սկզբնատառերով։ 1936 թվականին ավարտել է Մորդովիայի մանկավարժական ինստիտուտը, Չամզինկա գյուղի դպրոցում և Սարանսկի մանկավարժական ուսումնարանում դասավանդել է մորդովերեն և ռուսերեն։

Ալեքսեյը տիրապետել է չուվաշերեն, մորդովերեն և ռուսերեն լեզուներին և թարգմանել է չուվաշ բանաստեղծների ստեղծագործությունները մորդովերեն։ Որպես թարգմանիչ` առավելապես հայտնի է դարձել Կ. Վ. Իվանովի «Նարսպի» պոեմի 1940 թվականին կատարած թարգմանության շնորհիվ։ Իր առաջին բանաստեղծությունները նա հրապարակել է «Якстере теште» («Կարմիր աստղ») թերթում, 1930-ական թվականներից հրապարակվել է «Սյատկո» ամսագրում, «Эрзянь коммуна» («Էրզյան կոմունա») և «Ленинэнь киява» («Լենինյան ուղիով») թերթերում, ինչպես նաև կոլեկտիվ ժողովածուներում։ Մորդովիայի բնությունն ու գյուղի կյանքը գովաբանող նրա ստեղծագործությունները ընդգրկվել են «Иетне жойнить» (Տարիներն են ղողանջում, 1933)[1] բանաստեղծական ժողովածուում։

1930-ական թվականներին հանդես է եկել պոեմի ժանրում` գրելով «Գալե» (1935) և «Լիտուվա» (1938) էպիկական պոեմները, որտեղ նկարագրել է մորդովական գյուղի կյանքը երկու հեղափոխությունների նախօրյակին։ Առաջին պոեմի գործողությունները տեղի են ունենում 1905-1907 թվականների առաջին ռուսական հեղափոխության տարիներին և ցուցադրում են հեղափոխական իրադարձությունների ազդեցությունը մորդովական ժողովրդի կյանքի վրա, իսկ երկրորդի գործողությունները տեղի են ունենում Հոկտեմբերյան հեղափոխության օրերին, որտեղ գովերգում է սոցիալական անարդարության և նահապետական կարգերի դեմ պայքարը։ Գրել է նաև «Վերջինը» (1934) հեղափոխական» պոեմը ռուսերենով։

1941 թվականին Ռոգոժինին գործուղել են Չամզինի միջնակարգ դպրոց, որտեղ դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն և մինչև 1943 թվականն աշխատել որպես ուսմասվար։ Եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Մահ խմբագրել

1943 թվականի գարնանը զորակոչվել է Կարմիր բանակ։ 1944 թվականի մարտի 24-ին զոհվել է Դրոգոբիչի համար մղվող մարտերում։ Թաղված է եղբայրական գերեզմանոցում։

Հիշատակ խմբագրել

Ալեքսեյ Վլադիմիրովիչ Ռոգոժինի անունն են կրում Մալոկարմալինսկի գրադարանը[2] և թանգարանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Маскаев А., Кавто поэмат, «Сятко», 1940, № 10. На эрзя яз.
  • Коломасов В., Рогожинэнь «Литува» поэмадонзо, «Сятко», 1940, № 4. На эрзя яз.
  • Горбунов В. В., Мордовской советской литературась, Саранск, 1952. На эрзя яз.
  • История морд. сов. лит-ры, т. 1, Саранск, 1968. На русс. яз.
  • Писатели Сов. Мордовии. Библиографич. справочник, Саранск, 1958.. На русс. яз.

Արտաքին հղումներ խմբագրել