Լմում, բրդե թելերի միացմամբ և միահյուսմամբ բրդյա առարկաներ (թաղիք, մահուդ, նրբաթաղիք, լմած կոշիկ) պատրաստելու գործընթաց։ Բրդի թելը միակն է, որ օժտված է լմման հատկությամբ։ Լմված առարկաներ պատրաստելիս բուրդը քրքրում են, յուղում և խառնիչ մեքենաներում խառնելով ստանում բամբականման զանգված։ Վերջինս շերտերի բաժանելով, ստանում են պատրաստի առարկայի ձևին համապատասխան, բայց մեծ չափերով հենք։ Հենքը խտացնում են, տոգորում ծծմբաթթվի լուծույթով և լմման մեքենաներում լմում մինչև անհրաժեշտ չափերն ու խտությունը։ Վերջում առարկաները չորացնում և վերջնամշակում են (հղկում, խավի մաքրում, մամլում և այլն)։

Պատկերազարդում


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 640
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լմում» հոդվածին։