Լճություն, (լատ.՝ legatus — ներկայացուցիչ, պատվիրակ, տեղապահ, կուսակալ), թագավորի հանդեպ վասալների (լիճ կամ լեճ-ճորտեր) պարտավորությունների ընդհանրական անվանումը Կիլիկյան Հայաստանում։ Լճություն է կոչվել նաև խոշոր ավատատերերի (բերդատեր պարոններ) նկատմամբ մանր ազնվականների (հեծյալներ) վասալական ծառայությունը։ Լճությունnն հիմնված էր հողատիրության և ժառանգական ու պայմանական ձևերի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 640