Լիքվացիա (լատ. liquatio — ջրիկացում, հալում), մետալուրգիայում, համաձուլվածքների քիմիական բաղադրության անհամասեռություն, որն առաջանում է դրանց բյուրեղացման ժամանակ։ Լիքվացիա պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն մաքուր մետաղների, համաձուլվածքները բյուրեղանում են ոչ թե մեկ ջերմաստիճանում, այլ ջերմաստիճանների միջակայքում։ Այդ դեպքում պնդացման սկզբում առաջացած բյուրեղների բաղադրությունը կարող է էապես տարբերվել բյուրեղացվող մայր լուծույթի վերջին կաթիլների բաղադրությունից։ Լիքվացիա, որպես կանոն, վատացնում է մետաղի որակը։ Տարբերում են՝ դենդրիտային լիքվացիա, որը նկատվում է համաձուլվածքների՝ հատիկների չափերին մոտ միկրոծավալներում, և զոնալ, որը դիտվում է ձուլուկի ամբողջ ծավալում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 637 CC-BY-SA-icon-80x15.png