Լիտցլբերգկելլեր
«Լիտցլբերգկելլեր» (գերմ.՝ Litzlbergkeller, «Լիտցլբերգի ներքնահարկ», նաև ««Լիտցլբերգկելլերը» Ատերզեում»), ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի բնանկարներից մեկը։
Լիտցլբերգկելլեր | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գուստավ Կլիմտ |
տարի | 1916 |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
Ծանոթագրություններ |
Նկարում երկչափորեն պատկերված է ծառերի տակ, Ատերզե լճի ափին գտնվող քառաթեք տանիքով տուն։ Ատերզե լիճը գտնվում է հանգստյան Լիտցլբերգ գոտու հյուսիսում է, որտեղ Կլիմտը Էմիլիա Ֆլյոգեի ընտանիքի հետ անցկացրել է 1900-1907 թվականների ամառային ամիսները։ Շենքում տեղակայված պանդոկը ճանաչված վայր էր հանգստացողների զբոսանքների համար։ «Լիտցլբերգկելլերը» ճակատային կողմից եղել է դեպի բնանկարը։ Արվեստաբանները ենթադրել են, որ Կլիմտը նկարել է այն կամ լճի հակառակ կողմից՝ կիրառելով հեռադիտակ կամ թատերական բինոկլ, կամ էլ հիշողությամբ՝ իր վիեննական արվեստանոցում օգտվելով «Լիտցլբերգկելլերի» պատկերով փոստային բացիկից[1]։ Լիտցլբերգկելլերի պատմական լուսանկարահանման համեմատությամբ պարզ է դառնում, որ նկարիչը տեսարանից հանել է աստիճանները, որոնք տանում էին դեպի լճափ, որպեսզի շենքն ամբողջությամբ հայտնվի բնությամբ շրջապատված։ Կլիմտի այս բնանկարի տարբերակիչ գիծը կանաչ և դեղին երանգների, տեղ-տեղ կապույտի երանգներով աղքատ գունապնակն է, որն ստեղծում է կտորային գորգի նյութակազմվածքի տպավորություն[2]։ Լիտցլբերգկելլեր շինությունը պահպանվել է մինչ ներկա ժամանակներ և պահել է իր նշանակությունը[3]։
1916 թվականի մայիսին «Լիտցլբերգկելլեր» բնանկարը 8 միլիոն կրոնով (մոտ 12 650 եվրո) ձեռք է բերեկ բանկիր և մեկենաս Օտտո Պրիմավեզին։ Ներկայումս գտնվում է մասնավոր հավաքածուում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Horncastle/Weidinger, 2018, Fotokunst und Mode
- ↑ Natter, 2019
- ↑ Фонд Климта: Litzlberg und Unerach Արխիվացված 2022-10-01 Wayback Machine(գերմ.)
- ↑ Horncastle/Weidinger, 2018, Kunst und Antisemitismus
Գրականություն
խմբագրել- Mona Horncastle, Alfred Weidinger Gustav Klimt. Die Biografie. — 1. Aufl. — Christian Brandstätter Verlag, 2018. — 320 S. — ISBN 9783710602528
- Tobias G. Natter Die Landschaften: Eine re-konstruierte Natur // Gustav Klimt. Zeichnungen und Gemälde. — Köln: Taschen, 2019. — S. 404. — 663 S. — ISBN 978-3-8365-6287-4