Լիտվական երաժշտություն, Լիտվայի ֆոլկլորը հարուստ է ժողովրդական երգերով (մեծ մասամբ քնարական)։ ժողովրդական բազմաձայն երաժշտության հնագույն ժանրը սուտարտինեսն է։ ժողովրդական գործիքներից են՝ սկուդուտիս, բիրբինե (փողային), կանկլես (կսմիթային), սկրաբաչայ (հարվածային)։ 14-րդ դարից զարգացել է պրոֆեսիոնալ երաժշտությունը։ 16-17-րդ դարերում մագնատներն ունեին իրենց երգչախմբերը մի քանիսը նաև օպերային և բալետային խմբեր։ 1636 թվականին Վիլնյուսում առաջին անգամ բեմադրվել է օպերա (Ս. Սկակկիի «Հեղինեի առևանգումը»), 1667 թվականին հրատարակվել է երաժշտության առաջին դասագիրքը՝ ժ. Լյաուկսմինասի «Երաժշտական արվեստը և պրակտիկան» (լատիներեն1803 թվականին Վիլնյուսի համալսարանում ստեղծվել է երաժշտության ամբիոն։ 1906 թվականին Վիլնյուսում բեմադրվել է առաջին ազգային լիտվական օպերան՝ Ս. Պետրաուսկասի «Բիրուտե»-ն։ Սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրն է Ս. Չյուռլյոնիսը։ Ազգային խմբերգային և գործիքային երաժշտության նշանավոր ներկայացուցիչներից են կոմպոզիտորներ Ցու. Գրուոդիսը, Ս. Շիմկուսը, Ցու. Տալլատ-Կյալպշան, Չ. Սասնաուսկասը, Ցու. Նաույալիսը և ուրիշներ։ ճանաչված գործիչներից էր երգիչ Կ. Պյաարաուսկասը։

Լիտվական երգ

1920 թվականին Կաունասում բացվել է օպերային թատրոն, 1933 թվականին՝ կոնսերվատորիա։ Խորհրդային իշխանության տարիներին երաժշտական կյանքը ակտիվացել է։

Լիտվայում գործում են օպերայի ու բալետի ակադեմիական թատրոն (Վիլնյուս), երաժշտական թատրոն (Կաունաս), պետական ֆիլհարմոնիա (սիմֆոնիկ, կամերային և էստրադային նվագախմբերով, լարային կվարտետներով), երգի և պարի «Լիետուվա» պետական անսամբլը պետական մրցանակ, 1970), ռադիոյի և հեռուստատեսության երգչախումբը, 70 երաժշտական հաստատություններ, այդ թվում՝ կոնսերվատորիա (Վիլնյուս)։ Կազմակերպվում են երգի մասսայական տոներ։ Լիտվական սովետական կոմպոզիտորները ստեղծել են ազգային 13 օպերա։ Զարգանում են սիմֆոնիկ և կամերային (կոմպոզիտորներ է. Բալսիս, Վ. Բարկաուսկաս, Ս. Վայնյունաս, Բ. Դվարիոնաս, Վ. Կլովա, Վ. Մոնտվիլա, Լ.Պովիլայտիս, Ցու. Ցուզելյունաս և ուրիշներ), օպերետային (կոմպոզիտորներ Ա. Բելազարաս, Բ. Գորբուլսկիս) ժանրերը, երաժշտական ֆոլկլորագիտությունը (Ցա. Չյուռլյոնիտեի և ուրիշների գործերը)։

Երաժիշտ-կատարողներից են՝ երգիչներ Վ. Դաունորասը, Վ. Նորեյկան, Ց. Ստասյունասը, Ն. Ամբրազայտիտեն, շութակահարներ Ա. Լիվոնտասը, Ե. Պաուլաուսկասը, երգեհոնահար Լ. Դիգրիսը, դիրիժորներ Ց. Շվյադասը, Ա. Սոնդյացկիսը, Ցու. Դոմարկասը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։