Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոն

Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոն (լիտ.՝ Lietuvos nacionalinis operos ir baleto teatras), օպերայի և բալետի թատրոն Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։ Տեղակայված է «Վենուոլյո» 1 հասցեում։

Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոն
Lietuvos nacionalinis operos ir baleto teatras
Տեսակօպերային թատրոն և թատերախումբ
Երկիր Լիտվա
Գտնվելու վայրըՎիլնյուս, Լիտվա Լիտվա
Հիմնադրման ամսաթիվ1920
ՃարտարապետElena Nijolė Bučiūtė?
Կայքopera.lt
 Lithuanian National Opera and Ballet Theatre Վիքիպահեստում

2002 թվականից թատրոնը ղեկավարում է դաշնակահար Գինտաուտաս Կևիշասը, երաժշտական ղեկավար՝ դիրիժոր Ռոբերտաս Շյարվյանիկաս (2008 թ.), բալետի գեղարվեստական ղեկավար՝ բալերինա և բալետմեյստեր Պաստոր Կշիշտոֆ (2011 թ.)։

Պատմություն խմբագրել

1920 թվականին Լիտվայի արվեստասեր հասարակության կողմից Կաունասում հիմնվում է թատրոն և բեմադրվում է Վերդիի «Տրավիատա» օպերան։ 1941 թվականին թատրոնը ստանում է Օպերայի և բալետի դրամատիկ թատրոն անվանումը, 1941-1944 թվականներին՝ Կաունասի մեծ թատրոն, 1944 թվականին՝ Լիտվայի ԽՍՀ օպերայի և բալետի պետական թատրոն։ 1948 թվականին թատրոնը փոխադրվում է Վիլնյուս և տեղակայվում Պագուլյանկա փողոցում։

1974 թվականին կառուցվել է թատրոնի նոր շենքը։ 1998 թվականից թատրոնը կոչվում է Օպերայի և բալետի ազգային թատրոն[1]։

Թատրոնում աշխատել են այնպիսի նշանավոր անձինք, ինչպիսիք են օպերային երգիչ, բարիտոն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յոնաս Ստասյունասը[2], երգիչներ Էդուարդաս Կանյավան (բարիտոն), Անտանաս Սատկունասը (տենոր), Վիրգիլյուս Նորեյկան (տենոր), Սերգեյ Լարինը (տենոր), Վացլովաս Դաունորասը (բաս), Ռոմանաս Մարիյոշյուսը (բարիտոն), երգչուհիներ Ռեգինա Տումալյավիչյուտեն, Իրենա Իլենեն, Ելենա Չուդակովա, Յադվիգա Պյատրաշկյավիչյուտեն (սոպրանո), Բիրուտե Ալմոնայտիտեն, Նիյոլե Ամբրազայտիտեն (մեցցո-սոպարանո) և այլք[3]։

Շենքը խմբագրել

Թատրոնի շենքը 1974 թվականին կառուցվել է Էլյանա Բուչյուտեի նախագծով։ Շենքը զբաղեցնում է 120,5 հազար մ³ տարածք։ Այն Վիլնյուսի ամենամեծ մշակութային կառույցն է[4]։

Թատրոնի առջև Վիլնյաուս փողոցի կողմից 1974 թվականին տեղադրվել է Լիտվայում պրոֆեսիոնալ օպերայի հիմնադիրներից մեկի՝ հայտնի երգիչ Կիպրաս Պետրաուսկասի 3 մետր բարձրությամբ բրոնզե արձանը (քանդակագործ՝ Գեդիմինաս Յակուբոնիս, ճարտարապետ՝ Ալեքսանդրաս Լուկշաս)[5]։

Թատրոնի շենքի դեպի Վիլիա գետ նայող հատվածում 1987-1989 թվականներին տեղադրվել են օպերայի և բալետի հերոսների քանդակները (քանդակագործ՝ Անտանաս Ժուկաուսկաս, Յոնաս Նորաս-Նարուշյացիչյուս)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nacionalinis operos ir baleto teatras Արխիվացված 2008-03-22 Wayback Machine(լիտվ.)
  2. Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 24. Книга I. Собаки - Струна. 1976. 608 стр., илл.; 35 л. илл. и карт.
  3. Istorija Արխիվացված 2008-03-18 Wayback Machine(լիտվ.)
  4. Папшис, А. Вильнюс. — Вильнюс: Минтис, 1977. — С. 92. — 144 с. — 35 000 экз.
  5. Mertinienė, Laima. K. Petrausko paminklas // Lietuvos TSR istorijos ir kultūros paminklų sąvadas. — Vilnius: Vyriausioji enciklopedijų redakcija, 1988. — Т. 1: Vilnius. — С. 176-177. — 592 с. — 25 000 экз.(լիտվ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոն» հոդվածին։