Լիտվական ավանդական խաչեր
Կրիժդիրբիստե, խաչերի մշակման և ձևավորման լիտվական ավանդական մշակույթ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրանք ընդգրկել է Մարդկանց ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Խաչերի պատրաստումը լիտվական մշակույթի կարևոր մասն է։ Թեև դրանք ներկայումս կապվում են լիտվացիների հիմնական կրոնի՝ կաթոլիկության հետ, լիտվական խաչերը սկիզբ են առել լիտվացինիերի նախաքրիստոնեական հավատալիքներից և կապված են հեթանոսական սյուների հետ, որ խորհրդանշում են աշխարհի ծառը[1]։ travel.lt կայքի անանուն հեղինակի կարծիքով, XIX դարի սկզբին Լիտվայի Ռուսական կայսրության կազմում ընդգրկվելուց հետո հետո խաչերի կանգնեցումը արգելված էր[2], և խաչերը դարձել են լիտվական ժողովրդի խորհրդանիշներից մեկը։ Խորհրդային ժամանակաշրջանում նույնպես խաչերի տեղադրումն արգելված էր[2]։
Որպես կանոն, խաչեր պատրասվում են կաղնուց, երբեմն դրանք պարունակել նաև մետաղական տարրեր։ Խաչերը պատրաստող վարպետներն շրջում էին ամբողջ երկրով մեկ։ Խաչեր պատրաստող ամենահայտնի վարպետը եղել է Վինցաս Սվիրսկիսը (1835-1916), որի պատրաստաց խաչերից պահպանվել են շուրջ 50 խաչ։
Ձևավորված խաչերը (լիտ.՝ Lietuviškasis kryžius) տեղադրվել են ճանապարհների մոտ, գերեզմանների վրա, տների, ինչպես նաև եկեղեցիների կողքին։ Խաչերը կարող էին ներառել ճարտարապետական, քանդակագործական և գեղարվեստական դարբնության տարրեր, և ունեցել են մեկից միչև հինգ մետր բարձրություն։ Հաճախ լիտվական խաչերը պարունակում են արևի խորհրդանիշներ, երկրաչափական սիմվոլներ, բույսերի, թռչուններ, ինչպես նաև կյանքի ծառի պատկերներ։ Երբեմն նրանց մոտ տեղադրվում են փոքր արձաններ։ Խաչերը հայտնաբերված են ամբողջ Լիտվայում, բայց հատկապես շատ են Սամոգիտիայում, Աուկշտայտիայում և Ձուկիայում[2]։
Շյաուլյայի շրջակայքում տեղակայված է Խաչերի լեռ կոչվող բլուրը, որի վրա կա շուրջ 50 հազար խաչ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Cosmology of the Ancient Balts — 3. The concept of the World-Tree Արխիվացված 2013-07-28 Wayback Machine (from them 'lithuanian.net' website. Accessed 2008-12-26.)
- ↑ 2,0 2,1 2,2 The Official Lithuanian Travel Guide