Լիվնոյի պանիր
Լիվնոյի պանիր (բոսնիերեն՝ Livanjski sir), պինդ պանրատեսակ, որի արտադրությունն սկսվել է տասնիններորդ դարի վերջերին[1] Հյուսիսարևմտյան Հերցեգովինայի Լիվնո[2][3][4] բնակավայրում, այնուհետև տարածվել Գլամոչի և Տոմիսլավգրադիւ շրջաններում
Լիվնոյի պանիր | |
---|---|
Տեսակ | պանիր |
Առաջացման երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Կաթ | կովի կաթ |
Պատմություն
խմբագրելԱյս պանրի ի հայտ գալը պատմական արմատներ ունի։ Մեծ տերությունների 1878 թվականի բեռլինյան կոնգրեսը, հավանության արժանացնելով Անգլիայի առաջարկությունը, Ավստրո-Հումգարիային լիազորեց թուրքերից գրավել Բոսնիան և Հերցեգովինան։ Այստեղ իրենց իշխանությունը հաստատելուց հետո ավստրոհունգարացիները վարչաքաղաքական, հասարակական, տնտեսական բարեփոխումներ իրականացրին։ Քանի որ տարածաշրջանը ագրարային էր, գյուղատնտեսությունը և մասնավորապես անասնապահությունը զարգացնելու նպատակով մի շարք նպաստավոր վայրերում, այդ թվում՝ նաև Լիվնոյում հիմնեցին անասնապահական խոշոր ֆերմա և զարկ տվեցին պանրի արտադրությանը՝ այստեղ ուղարկելով պանրագործ վարպետներ, որոնցից առանձնապես հիշարժան է ֆրանսիացի Կիպրիան Ժեյեի ներդրած խոշոր ավանդը։ Նրա գլխավորությամբ կազմակերպվել է ոչխարի կաթից շվեյցարական գրույե, ֆրանսիական ռոկֆոր և այլ տեսակի պանիրների արտադրությունը (ի դեպ, այստեղ արտադրված բարձրորակ ռոկֆորը 1896 թվականին արժանացել է «Grossenmilleniums» մեդալի)։ Ֆրանսիացի այդ պանրագործ վարպետի գլխավորությամբ էլ 1906 թվականին հիմք է դրվել Լիվնո տեսակի պանրի արտադրությունը, որը սկզբից ևեթ մեծ պահանջարկ է վայելել միապետության շուկայում։
Ներկայումս այդ պանրատեսակի խոշորագույն արտադրողը "Mljekara Livno" պանրագործարանն է, որն այդ արտադրատեսակից 2005 թվականին թողարկել ու վաճառել է ավելի քան յոթ հարյուր տոննա։ Մեր օրերում Լիվնոյի պանրի պատրաստման համար ոչխարի կաթի հետ մեկտեղ մշակում են կովի կաթ՝ մոտավորապես 70 տոկոս և 30 տոկոս հարաբերակցությամբ (ոչխարի կաթի քանակը 60 տոկոսից պակաս չպիտի լինի)։ Այդ պանրատեսակի հասունացումը տևում է 60-65 օր։ Այն հայտնի է իր սուր համային հատկանիշներով։ Տնային պայմաններում պատրաստելիս լրացուցիչ համ հաղորդելու նպատակով երբեմն հավելում են որոշակի տեսակների կանաչեղեն և այլ համեմունքներ։
Լիվնոյի պանիրը տարածաշրջանում և աշխարհում համարվում է բոսնիահերցեգովինյան բրենդ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «http://www.mljekaralivno.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ John Van Antwerp Fine, When Ethnicity Did Not Matter in the Balkans, University of Michigan Press, 2006.
- ↑ Marko Vego, Naselja bosanske srednjevjekovne države, Svetlost, 1957.
- ↑ Vjekoslav Klaić, Bribirski knezovi od plemena Šubič do god. 1347, Naklada "Matice hrvatske", 1897.