Լիսիկրանտեսի հուշարձան, Աթենքում՝ Ակրոպոլիսի մոտակայքում գտնվող հուշարձան, որը կառուցվել է Աթենքի ունևոր քաղաքացի Լիսիկրատեսի միջոցներով մ․թ․ա․ 334-335 թվականներին՝ նվիրված դիոնիսյան տոնակատարությունների ժամանակ իր կողմից նախապատրաստած Աթենքի պատանիների երգչախմբի տարած հաղթանակին։ Հուշարձանը մի պատվանդան է, որը բրոնզե եռոտանու վրա կրում է Լիսիկրատեսի շահած մրցանակը։

Լիսիկրանտեսի հուշարձանը

Հուշարձանն առաջինն է, որտեղ որպես արտաքին հարդարանք օգտագործվել են կորնթական կիսասյուները, որը հետագայում կիրառվել է Դրիհաուզի ճարտարապետական մրցանակի ստեղծման մեջ[1]։ Եզրաքանդակում Դիոնիսոսի առասպելից դրվագներ են[2]։

Ճարտարապետություն խմբագրել

Բաղկացած է երկու մասից՝ խորանարդաձև պատվանդանից և նրա վրա նստած կորնթական վեց կիսասյուներով պլաստիկորն հարստացրած գլանաձև ծավալից։ Գլանաձև ծավալի բարձրությունը՝ 4,8 մետր է, տրամագիծը՝ 2,8 մետր։ Կտուրը կոնաձև է, կղմինդրածածկ, պարագծով զարդարված է անտեֆիքսներով և պատրաստված ամբողջական քարից։ Կենտրոնական մասում կտուրը պսակվում է ակրոտերիոնով, որի վրա դրված է եռոտանին։ Եռամաս անտամբլեմենտում ֆրիզը քանդակազարդ է, քիվը հենվում է ատամնաշարի վրա[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. NDUA: Choragic Monument Արխիվացված 2014-03-29 archive.today, bronze miniature for Driehaus Prize
  2. Herbert F. De Cou, "The Frieze of the Choragic Monument of Lysikrates at Athens", The American Journal of Archaeology and of the History of the Fine Arts, 8. 1 (January - March 1893):42-55) summarizes the history
  3. Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն (խմբ. Մ․ Գ․ Գասպարյան), Երևան, «Լույս հրատարակչություն», 1978, էջ 134-135 — 319 էջ։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսիկրանտեսի հուշարձան» հոդվածին։