Լիսթմեյսթեր (հեռուստասերիալ)
Լիսթմեյսթեր (հանգըլ՝ 페이지 터너, 2016 թվականին թողարկված հարավկորեական դրամատիկական հեռուստասերիալ, որը բաղկացած է երեք սերիաներից։ Գլխավոր դերերում նկարահանվել են Կիմ Սո Հյոնը, Ջի Սուն և Շին Ջե Հան։
Լիսթմեյսթեր 페이지 터너 | |
---|---|
Ժանր | դրամա, երաժշտական |
Երկիր | Հարավային Կորեա |
Լեզու | Կորեերեն |
Ռեժիսոր | Լի Ջե Հուն |
Գլխավոր դերերում | Կիմ Սո Հյոն, Ջի Սու, Շին Ջե Հա |
Սցենարիստ | Հո Յուն Սուկ, Լի Սե Ին, Պակ Հեր Յոն |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 3 |
Էկրաններին է | մարտի 26, 2016-ից ապրիլի 9, 2016-ը |
Հեռուստաալիք | KBS2 |
Պաշտոնական կայքէջ |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Սյուժե
խմբագրելՅուն Յու Սըլը (Կիմ Սո Հյոն), խոստումնալից դաշնակահարուհի է, ով սովորում է արվեստի դպրոցում և հաղթում է մի շարք երաժշտական մրցույթներում։ Նրա մայրը, ում երազանքն է եղել դառնալ դաշնակահարուհի, անընդհատ հոգ է տանում նրա մասին։ Դժբախտ պատահարից հետո Յու Սըլը այլևս չի կարող դաշնամուր նվագել, քանի որ կորցնում է տեսողությունը։ Բայց վերադառնալ կյանքին նրան օգնում են նրա հակառակորդ Սո Ջին Մոկը (Շին Ջե Հա) և նոր ձեռք բերած ընկերը (Ջի Սու)։
Դերերում
խմբագրել- Կիմ Սո Հյոն- Յուն Յու Սըլ
- Ջի Սու- Չոն Չհա Սիկ
- Շին Ջե Հա- Սո Ջին Մոկ
- Յե Ջի Վոն- Յու Սիլի մայրը
Վարկանիշներ
խմբագրել№ | Ցուցադրության օրը | Միջին ընդգրկում | |
---|---|---|---|
TNmS Ratings[1] | AGB Nielsen Ratings[2] | ||
Ազգային | Ազգային | ||
1 | 26 մարտի 2016 | 3.8 % | 3.6 % |
2 | 2 ապրիլի 2016 | 3.5 % | 4.1 % |
3 | 9 ապրիլի 2016 | 3.6 % | 4.4 % |
Միջինը | 3,633 % | 4,033 % |
Բացատրություն
խմբագրելԼիսթմեյսթեր նշանակում է դաշնակահարների նոտաների գիրքը թերթող մարդ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «TNmS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». TNmS Ratings (Korean). Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean). Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Աղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիսթմեյսթեր (հեռուստասերիալ)» հոդվածին։ |