Լիսանդրո Ալոնսո
Լիսանդրո Ալոնսո (իսպ.՝ Lisandro Alonso, հունիսի 2, 1975[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, indie-մշակույթի վառ ներկայացուցիչ։ 2001 թվականից նրա նկարահանած լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմերը կապված են «Նոր արգենտինական կինո» շարժման հետ[3]։ 2001 թվականին նրա նկարահանած «Ազատություն» ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում[4]։ 2014 թվականին նկարահանած «Խաուխա» (Դրախտային երկիր) ֆիլմը ներկայացվել է Կաննի 2014 թվականի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում[5] և արժանացել FIPRESCI մրցանակի[6]։
![]() | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և մոնտաժող |
IMDb | ID ID 1027762 |
Կենսագրություն
խմբագրելԼիսանդրո Ալոնսոն ծնվել է Բուենոս Այրեսում։ Սովորել է Բուենոս Այրեսի կինոմատոգրաֆիայի համալսարանում։ 1995 թվականին նկարահանել է առաջին կարճամետրաժ ֆիլմը։ Մի քանի տարի աշխատել է որպես խաղարկային ֆիլմերի ռեժիսորի օգնական։ Ալոնսոնի առաջին լիամետրաժ ֆիլմը թողարկվել է 2001 թվականին և անմիջապես արժանացել քննադատների ուշադրությանը։ Ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները տեղի են ունեցել Միացյալ Նահանգներում և Կանադայում։
Ֆիլմեր
խմբագրելՖիլմի հայերեն անվանում | Ֆիլմի բնօրինակ անվանում | տարեթիվ | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
Երկուսն արահետին | իսպ.՝ Dos en la vereda | 1995 | կարճամետրաժ |
Ազատություն | իսպ.՝ La libertad | 2001 | Ռոտերդամի կինոփառատոնի երկու մրցանակ, FIPRESCI մրցանակ |
Մեռյալները | իսպ.՝ Los muertos | 2004 | Թուրինի երիտասարդական կինոփառատոնի մրցանակ, Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցանակ |
Ուրվականը | իսպ.՝ Fantasma | 2006 | |
Լիվերպուլ | իսպ.՝ Liverpool | 2008 | Խիխոնի միջազգային կինոփառատոնի Աստուրիայի մեծ մրցանակ |
Անվերնագիր (Նամակ Սեռային) | իսպ.՝ Sin título (Carta para Serra) | 2011 | կարճամետրաժ |
Խաուխա (Դրախտային երկիր) | իսպ.՝ Jauja | 2014 | 2014 թվականին ներկայացվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթ ծրագրում[7] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Andermann, Jens (2011 թ․ դեկտեմբերի 15). New Argentine Cinema (անգլերեն). I.B.Tauris. ISBN 9781848854635.
- ↑ «Festival de Cannes: Freedom». festival-cannes.com. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «2014 Official Selection». Cannes. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Festival Reports - Cannes Film Festival 2014». FIPRESCI. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Խաուխա (Դրախտային երկիր) ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթ ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լիսանդրո Ալոնսո Internet Movie Database կայքում
- Լիսանդրո Ալոնսոյի մասին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կայքում(չաշխատող հղում)