Լինարեսի պալատը (իսպ.՝ Palacio de Linares), պալատ Մադրիդում, կառուցվել է 19-րդ դարի վերջում նեոբարոկկո ոճով։ Կառուցվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, արդյունքում վերականգնված է ներկայիս տեսքին։

Պալատ Լինարես
Palacio de Linares
Ժամանակակից կարգավիճակ`Մշակույթի կենտրոն
Երկիր`Իսպանիա Իսպանիա
Ճարտարապետական ոճ`նեոբարոկկո
Ճարտարապետ`Կարլոս Կլուբի
Կառուցման
ժամանակաշրջան`
1877
Քարտեզ
Քարտեզ

Կառուցման պատմություն խմբագրել

1892 թ-ին մարկիզ դե Լինարեսը Մադրիդում ստացավ հողակտոր պալատ կառուցելու նպատակով։ Առաջնային նախագիծը ստեղծել է ճարտարապետ Կարլոս Կոլուբին և սկսել է կառուցումը 1877 թ-ին։ Շինարարության մեջ ներքաշեցին ֆրանսիացի ճարտարապետ Ադոլֆ Օմբրեխտին։ Միասին կառուցում էին պալատը, որի կառուցման ժամանակ աշխատել են մի շարք ճարտարապետներ, որոնցից էր Մոնուել Ալվարես Անիբալը։ Մարկիզ դե Լինարեսը տեղափոխվեց պալատ 1884 թ-ին, սակայն պալատի կառուցումը դեռ ավառտված չէր, իսկ ձևավորումը շարունակվեց մինչև 1900 թ։ Պալատում դեկորատիվ աշխատանքները կատարեց նկարիչ Մանուել Դոմինգեսը։

Պալատի նկարագիր խմբագրել

Իր չափերով ոչ մեծ պալատը ունի չորս հարկ և ցոկոլայի հարկաբաժին։ Ցոկոլային հարկաբաժնում տեղավորված են խոհանոցներ, մառաններ և ծառայանոցներ։ Պալատի շքերթային սրահների ցանկում կան՝ հյուրասենյակ, գրադարան, բիլիարդանոց, երաժշտական ընդունարան Լյուդովիկոս XVI ոճով, ննջասենյակ, լոգարան, մարկիզուհու զարդասենյակը Լյուդովիկոս XVI ոճով, մարկիզուհու ննջասենյակը, արևելյան սենյակը։ Չորրորդ հարկը ներառում էր պոմպեոսի պատկերասրահ, հյուրասենյակ, ձմեռային այգի, ճաշասենյակ, լոգարան և՛ ննջասենյակներ և՛ այցելուների համար նախատեսված առանձնասենյակներ։ Շքերթային ձևավորումը՝ պատմական ոճերի դասական խումբ է։ Առաստաղը ձևավորված է գեղանկարչությամբ, հատակը՝ մանրատախտակով, ինտերեռը զարդարված է գոբելեններով, արևելյան սենյակը զարդարել են մետաքսով, իսկ պալատի սրահները՝ ասեղնագործություններով և նկարներով։ Նկարիչներն էին Հերոնիմո Սունյոլը, Մանուել Դոմինգեսը, Ալեքսանդր Ֆերրատը և ուրիշները։

 

Ապագա պատմությունը խմբագրել

Մարկիզի մահից հետո պալատը որպես ժառանգություն ստացավ կոմսուհի Վիլյպադերնան։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ պալատը ավերվել է և երկար տարիներ կանգնած էր ավերակների մեջ։ Որոշված էր պալատը քանդել, սակայն 1976 թ. պալատի ավերակները հաստատեցին որպես պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ, ինչը փրկեց պալատը ամբողջական ավերումից։ Կառույցը վերականգնեցին Կարլոս Ֆերնանդեսի նախագծով։ Պալատը օգտագործվում է որպես «Ամերիկայի տուն» մշակութային կենտրոն և ծառայում է Իսպանիայի ու Լատինական Ամերիկայի միջև մշակութային կապերի պահպանման համար։