Լիմուզին (տավարի ցեղ)

Լիմուզին, մսատու տավարի ցեղ։ Անվանումը՝ Ֆրանսիայի պատմական Լիմուզեն (Limousion) պրովինցիայի անունից։ Ծագել է Ֆրանսիայի արմտյան և կենտրոնական շրջաններում բուծված տեղական աքվիտանյան տավարից։ Ցեղը հայտնի է 19-րդ դարի վերջերից։

Նկարագրություն խմբագրել

Կենդանիները բարձրամարմին են։ Կրծքավանդա կլոր է, մեջքը՝ բավականին լայն ու հավասար՝ լավ զարգացած մկանունքով։ Սրբոսկրը՝ երկար, մկանուտ, ազդրամասը՝ լիամսոտ։ Գույնը՝ մուգ կարմիր, փորի ստորին հատվածում, աչքերի շուրջը և քթահայելին՝ ավելի բաց գույնի։ Ցուլերի կենդանի զանգվածը 1000-1100 կգ է, կովերինը՝ մոտ 600։ Տարեկան միջին կաթնատվությունը՝ 1500-1800 կգ։ Կենդանիները վաղահաս են։ Ինտենսիվ աճեցրած և բտված, 12 ամսական ցլիկներիկների կենդանի զանգվածը 450 կգ է։ Սպանդային ելքը՝ 58–600%։ Մսեղիքը համեմատաբար նուրբ մակերեսային և մեծ քանակության միջմկանային ճարպով է։ Ցեղը լավ կլիմայավարժվում է։ Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ վերջին շրջանում ներմուծվել և ֆերմերներին են բաժանվել լլիմեուզին ցեղի տոհմային երինջներ ու ցուլեր։

Տարածվածություն խմբագրել

Լավ է օգտագործում արոտավայրերը, այդ թվում՝ լեռնալանջերինը։ Ցեղը բուծում են Ֆրանսիայում։ Տոհմական կենդանիներն արտահանվել են Կանադա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս և այլ երկրներ։ Լիմուզինը լայնորեն օգտագործում են այլ ցեղերի կովերի հետ տրամախաչման ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիմուզին (տավարի ցեղ)» հոդվածին։