Լիմոնադոտ բերան (անգլ.՝ Lemonade Mouth)՝ ֆիլմ երաժշտական դրամա ժանրում։ Ֆիլմը նկարահանվել է Մարկ Պիտեր Հյուզի գրքի հիման վրա։ Ռուսաստանում ֆիլմը ցուցադրվել է 2012 թվականի մայիսի 17-ին Disney Channelով։

Լիմոնադե բերան
անգլ.՝ Lemonade Mouth
Երկիր ԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ, ֆիլմ անչափահասների համար, վեպի էկրանավորում և դրամա
ՀիմքԼիմոնադե բերան
Թվականապրիլի 15, 2011, մայիսի 27, 2011[1] և նոյեմբերի 25, 2011[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՊատրիսիա Ռիգեն
ՊրոդյուսերՄատիաս Ալվարես
Սցենարի հեղինակԷյփրիլ Բլեր
ԴերակատարներԲրիջիթ Մենդլեր[3], Ադամ Հիքս[3], Հեյլի Կիյոկո[3], Նոամի Սքոթ[3], Բլեյք Մայքլ[3], Նիք Ռու[3], Քրիս Բրոշու[3], Շիշիր Քուրուփ[3], Թիշա Քեմփբել[3], Քրիստոֆեր ՄաքԴոնալդ[3], Բոբ Ջեսեր[3], Այմի Դեյլ[3], Արիանա Սմիթի[3], Քեյթլին Ռիբանս[3], Էլիզ Էբերլի[3], Չափման Հայաթ[3], Riti Sachdeva?[3], Ջուդիթ Ռեյն[3], Թոմ Ռոմերո[3], Լիդի Քորբին[3], Թոմաս Սանչես[3], Էդվարդ Ա. Դյուրան[3], Ջերմեյն Վաշինգտոն[3], Բրենդան Քլարք[3], Փոլ Քլարք[3], Սքոթ Տակեդա[3], Իսահակ Քափի[3], Փամելա ՄակՔրիրի[3], Ջոննի Էկտոր[3], Ֆիլ Լունա[3], Լորա Մարտինես-Քանինգհեմ[3], Ռայան Մոնտանո[3], Ջայնա Սուիթ[3], Chiara Brokaw?[3] և Նիկոլաս Մարտինես[3]
ԵրաժշտությունՔրիստոֆեր Լեներց
Նկարահանման վայրՆյու Մեքսիկո
Տևողություն107 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Lemonade Mouth Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Հինգ դեռահասներ` Օլիվիան, Մոն, Չարլին, Ստելլան և Վենը վատ պահվածքի համար, որպես պատիժ դասերից հետո մնացել են դպրոցում։ Այն դասարանում որտեղ նրանք իրենց պատիժն էին կրում, նրանք հասկանում են, որ իրենց վիճակված է դառնալ ամենահայտնի երաժշտական խմբերից մեկը։ Նրանք որոշում են մասնակցել դպրոցական «Հելլոյին դանսե» երեկույթին, որից հետո խումբը մեծ ճանաչում է ձեռք բերում, գրեթե բոլորը «Լիմոնադոտ բերան» խմբի երկրպագու էին։ Բայց տնօրեն Բրեննագինին դուր չի գալիս խմբի ինքնադրսևորումը, և նա արգելում է ամեն տեսակի ելույթները դպրոցում։ Շուտով գտնվում է լուծում` խումբը յուրաքանչյուր հինգշաբթի ելույթ է ունենում սրճարանում։ Ավելի ուշ ռադիոկայաններից մեկը երգում է «Այրել կամուրջներ» երգը, որի շնորհիվ երեխաները շատ են ուրախացան։ Բայց, երբ, թվում էր, թե «Լիմոնադոտ բերան» խմբին երևացել է հաջողությունը, մեկը մյուսի հետևից նոր խնդիրների են առաջանում. անհաջող ելույթ սրճարանում, Մոն հիվանդանում է, Չարլին կոտրում է երեք մատները, Վենի մոտ կապտուկ է աչքի տակ, նկարի պատճառով, Օլիվիան կորցրել է ձայնը։ Միայն Ստելլան է մնացել առանց վնասվածքների, բայց նրա բողոքից հետո, երբ ցանկանում էին հանել լիմոնադի մեքենան դպրոցից, բոլոր երեխաններին փակում են խցում։ «Աստղային անձրև» մրցույթում ելույթ ունենալու շանսերը վերացան։ Բայց բոլորը հասկացան, որ չի կարելի հանձնվել, և պետք է շարժվեն առաջ։ Միայն թե մրցույթի ժամանակ երեխաները չկարողացան կատարել իրենց նոր երգը, բայց երկրպագուները սրահից սկսեցին երգել երգը, երկրպագուների և Սքոտտի ջանքերով, ովքեր շտապեցին օգնելու նրանց, երգը հնչեց։ Ցավոք, «Լիմոնադոտ բերանը» չի հաղթում մրցույթում, բայց հարաբերությունները խմբի անդամների միջև շտկվում են։ Հետագայում, Բենի և Սիդնիի հայրիկի հարսանիքի ժամանակ, Ստելլան ընդհանուր լեզու է գտնում օրգանական-լիմոնադ ընկերության տնօրենի հետ, ով դառնում է դպրոցի հովանավորը, որից հետո դպրոցում կառուցվում է նոր երաժշտական սրահ, բոլոր խմբերի համար։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Բրիջիտ Մենդլեր Օլիվիա Ուայթ
Ադամ Հիքս Վենդելլա «Վեն» Գիֆֆորդ
Հեյլի Կիյոկո Ստելլա Յամադա
Նայոմի Սքոթ Մոհինի «Մո» Բենջերի
Բլեյք Մայքլ Չարլզ «Չարլլի» Դելգադո
Քրիս Բրոշու Ռեյ Բիչ
Շիշիր Կուրուպ պարոն Բենջերի
Թիշա Քեմպբել Ջեննի Ռեզնիկ
Քրիստոֆեր Մաքդոնալդ Ստեյնլի Բրենիգան
Նիկ Ռու Սկոտտ Պիկետտ

Հնարավոր շարունակություն խմբագրել

2011 թվականի սկզբին Լիմոնադոտ բերան գրքի հեղինակը ասել է, որ նա աշխատում է շարունակության վրա։ Բացի այդ, Բլեյք Մայքլ, ով խաղացել է Չարլլիի դերը ասել է. «Ամեն ինչ կախված է դիտողներից, եթե նրանք ցանկանան շարունակություն, ապա ինչու ոչ, նրանք կստանան դա։ Disneyը հրաշալի ընկերություն է, այնպես որ, դուք չեք կարող գուշակել նրանց քայլերը»։ Բայց, 2012 թվականի ապրիլի 6-ին Քրիս Բրոշուն, ով խաղացել է Ռեյի դերը, իր թվիթերյան էջում գրել է, որ շարունակությունը նկարահանվելու է 2013 թվականի ամռանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ↑ Awards IMDb-ֆիլմի էջը

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիմոնադե բերան» հոդվածին։