Լիմասոլի աղի լիճ (հուն․՝ Αλυκή Λεμεσού, հայտնի է նաև Ակրոտիրի աղի լիճ անվամբ հուն․՝ Αλυκή Ακρωτηρίου), Կիպրոս կղզու ներքին ջրային ամենամեծ տարածքը, գտնվում է Մեծ Բրիտանիայի մերձծովյա Ակրոտիրի և Դեկելիա տարածքներում։

Picto infobox map.png
Լիմասոլի Աղի լիճ

Լիմասոլի Աղի լիճը
34° հս․. լ. 32° ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
Հայելու բացարձակ բարձրությունը 0 մ
Ավազանի մակերեսը 10.65[1] կմ²
Ամենամեծ խորությունը 1[2] մ
Միջին խորությունը 0.5 մ
Commons-logo.svg Վիքիպահեստում

Լիճը գտնվում է Լիմասոլ քաղաքի հարավ-արևմուտքում, և մակերեսը կազմում է 10,65 կմ2։ Լճի ամենացածր կետը գտնվում է ծովի մակարդակից -2,7 մետր, առավելագույն խորությունը մոտ 1 մետր է[2]։ Ըստ երկրաբանների՝ լիճը ձևավորվել է Կիպրոսի ցամաքային ափի և հարավում գտնվող փոքրիկ կղզու միացման արդյունքում, դրա համար այժմյան լճի մի մասը եղել է ծովային նեղուց[3]։

Լիճը համարվում է Միջերկրական ծովի արևելքի ամենակարևոր ջրաճահճային տեղանքներից մեկը։ Շնորհիվ այն փաստի, որ լճի տարածքի ավելի քան 50 տոկոսի խորությունը չի գերազանցում 30 սմ, գրավում է հազարավոր ճահճային թռչունների, որոնք կանգ են առնում Աֆրիկայից Եվրոպայից սեզոնային չուերի ընթացքում։ «Birdlife International»-ը նշում է, որ 2000-ից մինչև 20000 վարդագույն ֆլամինգոները (Phoenicopterus roseus) ձմեռային ամիսներն անց են կացնում Լիմասոլի Աղի լճում[4]։

2003 թվականին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը լճի մոտ որոշեց կառուցել 2 հսկայական ալեհավաքներ Մերձավոր Արևելքի ռադիոլսումների համար[5]։ Տեղական և եվրոպական բնապահպանները մտահոգվում են, թե այդ ալեհավաքները կարող են բացասական ազդել լճի էկոհամակարգի վրա[6][7][8]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. The Annotated Ramsar List: Cyprus
  2. 2,0 2,1 Σημαντικές Περιοχές για τα Πουλιά της Κύπρου (Important areas for the Birds of Cyprus), by Ζώτος Σάββας. Birdlife (Cyprus) booklet publication
  3. School of Ocean and Earth Science, National Oceanography Centre, Southampton University [1]
  4. Birdlife International [2]
  5. Britain got ‘one-time-only’ deal on antennae (Cyprus Mail archive article - Friday, December 3, 2004) [3]
  6. EFGP 3rd Congress, Berlin, Germany, 17–19 May 2002 Adopted resolution Cyprus: British military antennas. [4]
  7. Birdlife Cyprus Newsletter [5]
  8. Ramsar mission report, Akrotiri Wetland Complex, Cyprus, 17–21 June 2002 [6]