Լիկավիտ թատրոն (հուն․՝ Θέατρο Λυκαβηττού ), բացօթյա թատրոն, Աթենքի երաժշտական բեմերից առավել հայտնին է հանրության շրջանում։ Թատրոնը գտնվում է Կոլինակիում, Լիկավիտի արևելյան մասում։ Թատրոնի հիմնադիրն է Աննա Սինոդինուն, ով երկար ժամանակ իմպրեսարիո էր։ Թատրոնի բեմում հանդես են եկել հույն և արտասահմանյան հայտնի կատարողներ, որոնց թվում են Դիմիտրիս Միտրոֆանոսը, Միչալիս Հադիանիսը, Մարիոս Ֆրանգուլիսը[1], Մորիսսին, The Dandy Warhols-ը, Pink Martini-ն[2], Սեզարիա Էվորան[3], Նինա Սիմոնը[4]։

Լիկավիտ թատրոն
Տեսակթատրոն և կառույց
Երկիր Հունաստան
Գտնվելու վայրըԱթենքի մունիցիպալիտետ
Հիմնադրման ամսաթիվ1965
ՃարտարապետTakis Ch. Zenetos?
 Lycabettus Theatre Վիքիպահեստում

Պատմությունը խմբագրել

Լիկավիտ թատրոնը հիմնվել է 1964-1965 թվականներին, հույն հայտնի դրամատիկական դերասանուհի և քաղաքական գործիչ Աննա Սինոդինուի նախաձեռնությամբ։ Հունաստանի վարչապետ Ջորջ Պապանդրեուի մեծ աջակցությամբ, Սինոդինուն իրավունք է ստացել 20 տարով վարձակալել լքված քարհանքի տարածքը և ստացել է շինարարության թույլտվություն` կառուցելու բացօթյա թատրոնը, որն այնուհետև պետք է վերադարձվեր Հունաստանի ազգային զբոսաշրջության կազմակերպությանը։ Թատրոնի կառուցման նախագիծը մշակվել է ճարտարապետ Տակիս Զենոտոսի կողմից։ Նա, հաշվի առնելով ժամանակի ոգին և հնաոճ թատրոն կառուցելու` հասարակության ցանկությունները, մշակել է «քրոմբիշ» թեթև կառույցը, որը զբաղեցնում է քարհանքի դատարկությունը։ Թատրոնը տեղավորում է 3000 հանդիսատես, թեև սկզբում ենթադրվում էր, որ թատրոնը պետք է տեղավորեր 5000 հանդիսատես։ «Սև գնդապետներ»-ի (1967-1972 թվականներ) բռնապետության ժամանակ Լիկավիտ թատրոնը խլվել է Սինոդինուից։ Ներկայումս թատրոնը պատկանում է ԷՏԱ-ին (հուն․՝ Ελληνικά Τουριστικά Ακίνητα):

 
Լիկավիտ թատրոնը Լիկավիտ բլուրի բարձրությունից

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիկավիտ թատրոն» հոդվածին։