Լիլյա Գիլդեևա
Լիլյա Ֆարիդովնա Գիլդեևա (թաթ.՝ Лилия́ Фәри́д кызы Гильдеева, հունիսի 14, 1976, Զաինսկ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լրագրող, որը հայտնի է որպես НТВ հեռուստաալիքի «Այսօր» լրատվական ծրագրի հաղորդավար (2006-2022)։
Լիլյա Գիլդեևա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Զաինսկ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Կազանի Դաշնային համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | ՆՏՎ |
Պարգևներ և մրցանակներ | |
Lilia Gildeeva Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼիլյա Գիլդեևան ծնվել է թաթարական ընտանիքում։ Հայրը եղել է պետական ծառայող, մայրը՝ տարրական դասարանների ուսուցչուհի։ Ավարտել է Կազանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1993-1997)։ Կարիերան որպես հեռուստալրագրող Նաբերեժնիե Չելնիում 1997 թվականի հուլիսին սկսել է տեղական «Եթեր» հեռուստաալիքում՝ որպես լուրերի հաղորդավար[1]։ 1999 թվականի օգոստոսին տեղափոխվել է Կազան, աշխատել որպես թղթակից, պրոդյուսեր, խմբագիր, լուրերի հաղորդավար, «REN-TV» ալիքի տարածաշրջանային գործընկեր «Վարիանտ»-ում։ 2002 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ТНВ հեռուստաընկերությունում (Թաթարստանի երկլեզու (ռուսերեն, թաթարերեն) արբանյակային ալիք), վարել է «Թաթարստանի նորություններ» լրատվական ծրագիրը, 8-ամսյա ընդմիջումից հետո աշխատել է «ԿամԱԶ» ավտոգործարանի մամուլի ծառայությունում։
2006 թվականի սեպտեմբերին նրան հրավիրել են НТВ ալիք[2], որտեղ աշխատել է մինչև 2022 թվականի փետրվարի 18-ը՝ «Այսօր» 19:00 հաղորդաշարի հաղորդավար։ Տարբեր ժամանակներում նրա հետ միասին աշխատել են Ալեքսեյ Պիվովարովը (2006-2013)[3], Իգոր Պոլետաևը (2013-2014)[4], Ալեքսանդր Յակովենկոն (2014-2015)[5], Միխայիլ Չեբոնենկոն (2015 թվականի մարտ-օգոստոս)[6], Վասիլի Մաքսիմենկոն (2015-2018) և Վլադիմիր Չերնիշևը (2018-2022)։
2007 թվականի հունիսից մինչև 2014 թվականի օգոստոսը վարել է նաև «Այսօր 22:45 (այնուհետև՝ 22:40, 23:00 և 23:15)» և «Այսօր. Արդյունքները» հաղորդաշարերը։ 2022 թվականի փետրվարին ազատվել է НТВ-ից, նախապես Ռուսաստանից մեկ այլ երկիր տեղափոխվելով, որը հայտնի է դարձել մարտի 15-ին[7][8]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ամուսինը՝ Ռուստամը, աշխատել է որպես մոնտաժող հեռուստատեսությունում, այնուհետև ավտոսրահում։ Երկու երեխա ունի, որդին Դանիլը, ավարտել է դպրոցը և դուստրը՝ Մայան (ծնվ.՝ 2009)[9]։
Պարգևներ
խմբագրել- Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագիր (26.07.2021) - «Զանգվածային լրատվամիջոցների զարգացման գործում ունեցած վաստակի և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար»[10],
- Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագիր (23 ապրիլի, 2008) - «Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիական հասարակության զարգացման, տեղեկատվական աջակցության և ակտիվ հասարակական գործունեության համար»[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Известия». «Новая ведущая НТВ пишет стихи и вечно скромничает»
- ↑ «НТВ нашло замену Асет Вацуевой». Известия]date=2006-09-14.
- ↑ «Алексей Пивоваров покинул НТВ и Лилию Гильдееву». Комсомольская правда. 2013 թ․ հոկտեմբերի 26.
- ↑ «В эфире НТВ Алексея Пивоварова заменит Игорь Полетаев». Бизнес FM. 2013 թ․ հոկտեմբերի 25.
- ↑ «Почему государственные телеканалы проигнорировали триумф «Левиафана»». Forbes. 2015 թ․ հունվարի 13.
- ↑ «НТВ покажет парад Победы на Красной площади и праздничный концерт». НТВ. 2015 թ․ ապրիլի 27.
- ↑ «Ведущая НТВ Лилия Гильдеева, работавшая на канале с 2006 года, уехала из России». Медиазона. 2021 թ․ մարտի 15.
- ↑ Ведущая Лилия Гильдеева уволена с НТВ
- ↑ Лилия Гильдеева: Быть дурой так приятно. Минут пять
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 26 июля 2021 года № 196-рп «О поощрении»
- ↑ «РАСПОРЯЖЕНИЕ О поощрении». Электронный фонд правовой и нормативно-технической документации. 2008 թ․ ապրիլի 23.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլյա Գիլդեևա» հոդվածին։ |