Լիլիա Հարությունյան

անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

Լիլիա Միքայելի Հարությունյան (մայիսի 5, 1963(1963-05-05)[1], Հադրութ), հայ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ՊԲ բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1994 թվական)։

Լիլիա Հարությունյան
Ծնվել էմայիսի 5, 1963(1963-05-05)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՀադրութ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1987)
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

1992-1994 թվականներին ծառայել է Պաշտպանության Բանակում։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1987 թվական)։ 1987-1992 թվականներին աշխատել է Հադրութի շրջանային կենտրոնական հիվանդանոցում. №2 զորամասի հոսպիտալում։

1991- 1994 թվականներին ռազմադաշտային շարժական հոսպիտալների անձնակազմի հետ մասնակցել է Հադրութի շրջանի զյուղերի ինքնապաշտպանական և Ջրականի, Սանասարիի, Կովսականի, Վարանդայի շրջանների ազատագրական մարտերին։ Բուժօգնություն է ցույց տվել հարյուրավոր ազատամարտիկների։

1996 թվականից բնակվում է Մոլդովայի Հանրապետությունում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։