Լիեպայայի համալսարան
Լիեպայայի համալսարան (լատիշ․՝ Liepājas Universitāte[3]), գտնվում է Լիեպայայում (Լատվիա)։ Համարվում է Կուրզեմեի խոշորագույն բուհը։ Հիմնադրվել է 1954 թվականին՝ որպես Լիեպայայի մանկավարժական համալսարան։
Լիեպայայի համալսարան Liepājas Universitāte | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հասարակական |
Միջազգային անվանում | University of Liepāja |
Հիմնադրված է | 1954 |
Ռեկտոր | Դեյս Մարկուս[1] |
Ուսանողներ | 1516 (2014) |
Ընդհանուր անձնակազմ | 208[2] |
Պրոֆեսորներ | 25 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Կայք | liepu.lv/en/(անգլ.) և liepu.lv/lv(լատիշերեն) |
![]() ![]() Լիեպայայի համալսարան, Լատվիա | |
![]() |
2014 թվականի սկզբին համալսարանի ուսանողների քանակը կազմել է 1500 մարդ։ Ներկայիս ռեկտորը Դեյս Մարկուսն է[1]։
Ֆակուլտետներ խմբագրել
Համալսարանը առաջարկում է 47 կրթական ծրագիր, որոնք բաշխված են 4 ֆակուլտետներում՝
- Արվեստի գիտություններ
- Մանկավարժություն
- Բնական և տեխնիկական գիտություններ
- Կառավարում և տնտեսական գիտություններ
Անվանումներ խմբագրել
Իր ստեղծման պահից համալսարանը ունեցել է 7 անվանում՝
- Լիեպայայի մանկավարժական համալսարան (1954-1961)
- Լիեպայայի պետական մանկավարժական համալսարան (1961-1966)
- Վիլիս Լացիսի անվան Լիեպայայի պետական մանկավարժական համալսարան (1966-1990)
- Լիեպայայի մանկավարժական ինստիտուտ (1990-1993)
- Լիեպայայի մանկավարժական ավագ դպրոց (1993-1998)
- Լիեպայայի մանկավարժական ակադեմիա (1998-2008)
- Լիեպայայի համալսարան (2008 թվականից մինչ օրս)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Liepāja university: University authorities
- ↑ «Latvijas Republikas Izglītības un zinātnes ministrija. Augstskolu un koledžu personāls»։ Արխիվացված է օրիգինալից 2015, հունվարի 5-ին։ Վերցված է 2009, փետրվարի 24
- ↑ «Liepājas Universitāte»