Լիբերթի Ուոլկապ (անգլ. Liberty Walkup, հուլիսի 14, 1844(1844-07-14), Իլինոյս, ԱՄՆ - հոկտեմբերի 19, 1922(1922-10-19), Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի գյուտարար, ով գնեց օդափոխման արտոնագիր և զարգացրեց այս տեխնոլոգիան։ Elliott Cresson Medal ոսկե մրցանակի դափնեկիր (1886)։

Լիբերթի Ուոլկապ
անգլ․ Liberty Walkup
Ծնվել էՀուլիսի 14,1844 թվական
ԾննդավայրԻլինոյս, ԱՄՆ
Մահացել էՀոկտեմբերի 19, 1922 թվական
Մահվան վայրԻլինոյս, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունգյուտարար
Պարգևներ և
մրցանակներ
Elliott Cresson Medal

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1844 թվականի հուլիսի 14-ին Pine Creek քաղաքում, Իլինոյս նահանգում, Սամուել (1811-1890) և Սոֆիա (1819-1883) Ուոլկապների ընտանիքում (անգլ. Samuel and Sophia Ruggles Walkup)։

Ավարտել է Ogle County , Իլինոյսում, և 1862 թվականին պայմանագիր է կնքել՝ ծառայության անցնելով բանակում, մասնակցել է Քաղաքացիական պատերազմին։ Կռվել է Իլինոյսի 92-րդ կամավորական գնդում, վիրավորվել է և 1863 թվականին վերադարձել է քաղաքացիական կյանքի Իլինոյսում։ Ավելի ուշ տեղափոխվեց Այովա, որտեղ 1869 թվականին ամուսնացավ Phoebe C. Johnson հետ (1849-1926)[1], նրանք ունեցան մեկ դուստր Eva Alberta Walkup (1869-1872)։ 1881 թվականին ընտանիքը վերադարձավ Իլինոյս և բնակություն հաստատեց Ռոքֆորդ քաղաքում։

Զբաղվել է գյուտարարությամբ։ Երբ 1876 թվականին հայտնագործվեց աերոգրաֆիան[2], դրա բարելավմամբ զբաղվեց ոսկերիչ Էբներ Պիլերը։ Հետո զարգացման արտոնագիրը 1882 թվականին վաճառեցին Ուոլկապին։ 1884 թվականի մայիսի 6-ին Ուոլկապը արտոնագրեց կրկնակի գործողության օդափոխիչը, որն ուներ ներկի և օդի հոսքը առանձին-առանձին կարգավորելու հնարավորություն (մինչ այդ օդափոխիչը թույլ էր տալիս ներկերի մատակարարումը ճշգրտել միաժամանակ օդի մատակարարմամբ)։ Այն տալիս էր ավելի շատ հնարավորություններ նրա հետ աշխատելիս։

1888 թվականին իր Аirbrush Мanufactoring Сompany կազմակերպության շենքում, որտեղ օդափոխիչներ էր արտադրվում և որը ստեղծվել էր 1883 թվականին, Լիբերտի Ուոլկապը հիմնեց արվեստի դպրոց, որտեղ անցկացվում էին նկարչության և գրաֆիկայի դասընթացներ՝ օգտագործելով այրոգրաֆիայի տեխնիկան։ Հետաքրքիր է, որ ամերիկացի նկարիչ-իմպրեսիոնիստ Ուիլսոն Իրվայնն առաջիններից էր, ով օգտագործել է աերոգրաֆիան արվեստի մեջ։

Կյանքի վերջին տարիներին Ուոլկապը զբաղվել է քաղաքականությամբ, Իլինոյս նահանգի Սենատի անդամի թեկնածու էր, բայց չհաղթեց՝ գրավելով չորրորդ տեղը։

Լիբերթի Ուոլկապը մահացել է 1922 թվականի հոկտեմբերի 19-ին, թաղվել է Mount Morris քաղաքի, Օգլ շրջանի, Իլինոյս նահանգի Mt. Zion Cemetery գերեզմանատանը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Phoebe C. Johnson Walkup (անգլ.)
  2. Патент США № 182389(չաշխատող հղում) от 19 сентября 1876 года «Improvement in Atomizers» (с англ. Совершенствование пульверизатора).
  3. Liberty Walkup (անգլ.)