«Լիա», լոլիկի սորտ։ Ստեղծել են Ս. Հայրապետովան և Ս. Պետրոսյանը Հայաստանի Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում (ԲԲՏՄԳԿ)։

Նկարագրություն խմբագրել

Բույսի արմատն առանցքային է։ Թուփը որոշիչ է և լավ տերևակալված։ Ծաղկաբույլը՝ ողկույզ։ Ծաղիկները` երկսեռ։ Ծաղկում է ծլելուց 45–60 օր հետո։ Պտուղը կլոր է, պինդ, 160–180 գ զանգվածով, փոխադրունակ։ Միջահաս սորտ է, ծլումից մինչև պտուղների հասունացումը տևում է 102 օր։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 900–1000 ց/հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։