Լեսլի Այվազյան

հայազգի ամերիկացի դերասանուհի

Լեսլի Այվազյան (անգլ.՝ Leslie Ayvazian), հայազգի դրամատուրգ, դերասանուհի[1]: Կոլումբիայի համալսարանի պրոֆեսորի օգնական[2]:

Լեսլի Այվազյան
Ծնվել է1948
ԾննդավայրՆյու Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՎերմոնտի համալսարան
Մասնագիտությունդերասանուհի, դրամատուրգ, բնավորության դերասան, հեռուստատեսային դերասանուհի, գրող և կինոդերասանուհի
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Վերմոնտի համալսարանը: Հանդես է եկել գեղարվեստական, հեռուստատեսային ֆիլմերում և թատերական ներկայացումներում: Տարբեր հեռուստաընկերություններ, կինոստուդիաներ բեմադրել են նրա պիեսները:

ՊիեսներԽմբագրել

  • Deaf Day
  • Lovely Day
  • Mama Drama
  • Nine Armenians («9 հայեր»)[3]
  • Plan Day
  • Singer's Boy
  • Twenty Four Years
  • Make Me
  • Lost in Yonkers[4]
  • A Naked Girl on the Appian Way[4]
  • High Dive[1]
  • «15/15»[5]

ՄրցանակներԽմբագրել

  • «Ամեն երեք րոպեն» կարճամետրաժ ֆիլմ` Թելիի մրցանակ
  • «Ինը հայեր» պիես` Ջոն Գասների «Լավագույն պիես»
  • Քեննեդի կենտրնի միջազգային դրամատուրգիայի մրցանակ
  • Սյուզան Սմիթի միջազգային դրամատուրգիայի մրցանակ[6]
  • «Անահիտ» մրցանակ, 1996 թ.

ԳրականությունԽմբագրել

  • Հայուհիներ. հանրագիտարան 2 հատորով. Եր.: Ամարաս, 2011, Հ II/ էջ 22 ISBN 978-99930-1-133-0:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 High Dive by Leslie Ayvazian New Theatre, January 28 - February 13, 2011.
  2. Ժամանակակից ամերիկահայ պատմվածք, ՀԳՄ հրատարակչություն, Երևան-2005:
  3. «Երկու տասնամյակ անց «9 հայեր» պիեսը բեմադրվում է Ֆրեզնոյում»։ interpress (հայերեն)։ 2015-04-11։ Վերցված է 2018-05-24 
  4. 4,0 4,1 Leslie Ayvazian Internet Broadway Database
  5. «Չիկագոյի Ռեյվեն թատրոնում Հայոց ցեղասպանության մասին ներկայացում կբեմադրվի»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2018-05-24 
  6. Brozan Nadine (1996-02-28)։ «Chronicle»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2018-05-24 

Արտաքին հղումներԽմբագրել