Լեռնահարստացուցիչ ֆաբրիկա

Պինդ օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման համալիր հանքարդյունաբերական ձեռնարկություն

Լեռնահարստացուցիչ ֆաբրիկա (կրճատ ԼՀՖ )՝ կարծր լեռնային օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման լեռնահանքային համալիր ձեռնարկություն է։ Արտադրական նույն հրապարակում անհրաժեշտություն է, որ լինի ոչ միայն արդյունահանում, այլև վերամշակում։ Երկրի ընդերքից արդյունահանվող օգտակար հանածոների հարստացումը կապված է հանքավայրերի ինտենսիվ վերամշակման հետ։ Օգտակար բաղադրիչի բարձր պարունակությամբ հանքաքարերը կորզվում էին, իսկ օգտակար հանածոների հետագա օգտագործման համար անհրաժեշտություն էր դառնում այն վերամշակել այնպես, որպեսզի նրա մեջ բարձրանա օգտակար բաղադրիչի պարունակությունը[1][2]։

Կեստոմուկի ԼՀՖ

Կառուցվածք խմբագրել

 
Բաց հանք, Կաչկանարի ԼՀՖ(Ռուսաստան) (2009)
Կաչկանարի ԼՀՖ -ի էլեկտրաքարշ

Լեռնահարստացուցիչ ֆաբրիկան կազմված է հետևյալ հիմնական արտադրական բաժիններից․

  1. օգտակար հանածոների արդյունահանման ստորաբաժանում (հանքավայրեր,հանքախորշեր)
  2. տրանսպորտային ստորաբաժանում,որը նախատեսված է արդյունահանված հանքաքարի տեղափոխման համար դեպի հարստացուցիչ ֆաբրիկա, որը կարող է իրականանալ

տրանսպորտի տարբեր ձևերով և տրանսպորտային համակարգերով․ ավտոմոբիլային, երկաթուղային, փոխակրիչային,ճոպանուղով և այլն

  1. արդյունահանված օգտակար հանածոների վերամշակման ստորաբաժանում, որը հիմնականում հարստացուցիչ ֆաբրիկան է
  2. ընդհանուր արտադրական ստորաբաժանում․ էներգատնտեսություն, մեխանիկական վերանորոգման բաժին, ջրամատակարման և այլ անհրաժեշտ ստճտաբաժանումներ

Լեռնահարստացուցիչ ֆաբրիկայում ավելի հաճախ վերամշակվում է օգտակար հանածոյի մեկ տեսակ․

Միաժամանակ կարող է վերամշակել հանքաքարի տարբեր տեսակներ․

Լեռնահարստացուցիչ ֆաբրիկայում կիրառվում են օգտակար հանածոների հարստացման տարբեր գործընթացներ

  • գրավիտացիոն
  • լվացման
  • մագնիսական հարստացման
  • ջարդման-տեսակավորման
  • ֆլոտացիոն համակցված տեխնոլոգիաների կիրառմամբ (ներառելով հիդրոմետալուրգիան կամ թրծումը)

Լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի վերջնական արդյունքն է խտանյութը, ագլոմերատը և այլն, որոնք ուղարկվում են հետագա վերամշակման (օրինակ մետալուրգիական արտադրություն) կամ օգտագործման (օրինակ որպես պարարտանյութ գյուղատնտեսության համար )։

ԱՊՀ-ի խոշորագույն լեռնահարստացուցիչ ֆաբրիկաներ խմբագրել

  • Միխայլովսկի ԼՀՖ (Ռուսաստան)
  • Ստոյլենսկի ԼՀՖ (Ռուսաստան)
  • Կաչկանարի ԼՀՖ (Ռուսաստան)
  • Կոստոմուշսկի ԼՀՖ (Ռուսաստան)
  • Լեբեդինսկի ԼՀՖ (Ռուսաստան)
  • Սեվերնի ԼՀՖ (Ուկրաինա)
  • Սոկոլով-Սարբայի ԼՀՖ (Ղազախստան)
  • Կովդորի ԼՀՖ (Ռուսաստան)
  • Կորշունովսկի ԼՀՖ (Ռուսաստան)
  • Օլենեգորսկի ԼՀՖ (Ռուսաստան)[3]

ՌԴ-ի ձեռնարկությունների հիմնական ծավալը (2006 թվականին 92,06%) արդյունահանվում է բաց եղանակով 29-ը հանքավայրերից։ Ավելի խոշոր հանքավայրերում (Լեբեդինսկի, Միխայլովսկի, Ստոյլենսկի,Սևերնի,Կաչկանարսկի, Կոստոմուշսկի ԼՀՖ-ներ), որոնց արտադրողականությունը 20 մլն տ-ից ավելին է, 2006 թ․-ին արդյունահանվել է երկաթի հանքաքարի 70%-ը, իսկ երեք հանքավայրերում (Կավդորսկի,Գլավնի, Զապադնի Կաչկանարսկի ԼՀՖ-եր),որոնց արտադրողականությունը 10-20 մլն տ է, հանքաքարի արդյունահանումը կազմել է 16% (40,63 մլն տ)։

8 խոշորագույն ԼՀՖ-ների տեսակարար կշիռը (Լեբեդինսկի, Միխայլովսկի, Կաչկանարսկի, Կովդորսկի, Օլենեգորսկի, Կորշունովսկի, Ստոյլենսկի, Կոստոմուկշսկի) ՌԴ- ում, որտեղ վերամշակվում է արդյունահանման բաց եղանակով ստացված հանքաքարը, 2006 թվականին հասել է 243,4 մլն տ-ի և կազմել է բաց արդյունահանման 96%-ը։ Արդյունահանման խորությունը կազմել է 273,7 մ, որոնցից ամենախորերն են Լեբեդինսկի (355 մ), Կովդորսկի (339), Ստոյլենսկի (328,5 մ)։

Ռուսաստանում երկաթի հանքավայրերը ստորգետնյա եղանակով արդյունահանվում են 11 հանքահորերում և Օլենոգորսկի ԼՀՖ-ի ստորգետնյա հանքում, որոնց գումարային արդյունահանումը 2006 թվականին կազմել է 20,43 մլն․ տ։ Առավելագույն արդյունահանումը կատարվել է «ԿՄԱռուդ» ֆաբրիկայի Գուբկինի անվան հանքահորում և Շերեգեշսկի հանքահորի հանքուղում (3480 մլն տ), նվազագույնը «Սիդերիտովայա» (523 հազար տոննա)։ Առավելագույն խորություն ունի Տաշտագոլսկի հանքահորը (800 մ), իսկ նվազագույնը (280 մ) ՝ «Սիդերիտովայա» հանքահորը։

2006 թվականին ռուսական երկաթահանքային արդյունաբերությունը վերամշակել է 103,7 մլն տոննա երկաթահանքային հումք, այսինքն 6,9 մլն տոննա ավելի, քան 2005 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Горно-обогатительный комбинат (рус.). Горная энциклопедия. — М.: Советская энциклопедия. Под редакцией Е. А. Козловского. 1984—1991.. Проверено 10 ноября 2012. Архивировано 7 января 2013 года.
  2. Горно-обогатительный комбинат (рус.). Большой энциклопедический словарь. Проверено 10 ноября 2012. Архивировано 7 января 2013 года.
  3. «Перечень крупнейших ГОКов РФ». Металлоснабжение и сбыт. ИИС “Металлоснабжение и сбыт”. 2017.