Լեչխումի լեռնաշղթա

լեռնաշղթա Վրաստանում

Լեչխումի լեռնաշղթա, Մեծ Կովկասի հարավային լեռնաշղթա, Ցխենիսծղալի և Ռիոն գետերի վերին հոսանքների միջև։ Երկարությունը մոտ 60 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3584 մ (Սամերծղլե լեռ)։ Կազմված է պորֆիրիտներից, թերթաքարերից, հյուսիս–արևելքում՝ ֆլիշներից։ Լանջերը խիստ կտրտված են, վերին մասում ալպյան ռելիեֆ է։ Տիրապետող են լեռնաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտները, ենթալպյան և ալպյան մարգագետինները։

Լեռնաշղթայի կենտրոնական մասը


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 570
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեչխումի լեռնաշղթա» հոդվածին։