Լեո Դավիթաշվիլի
խորհրդային հնէաբան և երկրաբան
Լեո Շիոյի Դավիթաշվիլի (մայիսի 25 (հունիսի 6), 1895, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 3, 1977, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հնէաբան և երկրաբան։ Վրացական ԽՍՀ ԳԱ իսկական անդամ 1944 թվականից։
Լեո Դավիթաշվիլի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 25 (հունիսի 6), 1895 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1977 (82 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | հնէաբան և երկրաբան |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
Աշխատել է Մոսկվայի Գուբկինի անվան նավթային համալսարանում և պետական համալսարանում որպես պրոֆեսոր։ 1956 թվականից գլխավորում է Վրացական ԽՍՀ ԳԱ հնէաբանության համալսարանը։ Զբաղվել է Ղրիմ-Կովկասյան մարզի նեոգենի փափկամորթների, հնէաբանության տեսական հարցերի, ԽՍՀՄ հարավի նեոգենի շերտագրության ուսումնասիրությամբ։ «Էվոլյուցիոն հնէաբանության պատմությունը Դարվինից մինչև մեր օրերը» աշխատությունը 1949 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 305)։ |