Լեոն Մուսինակ

ֆրանսիացի գրող

Լեոն Մուսինակ (ֆր.՝ Léon Moussinac, հունվարի 19, 1890(1890-01-19)[1][2][3][…], Migennes - մարտի 10, 1964(1964-03-10)[1][4][5], Փարիզ[4]), ֆրանսիացի գրող, թատերագետ։ Ֆրանսիական կոմկուսի անդամ 1924 թվականից։ Դիմադրության շարժման մասնակից։

Լեոն Մուսինակ
Ծննդյան անունֆր.՝ Léon Pierre Guillaume Moussinac
Ծնվել էհունվարի 19, 1890(1890-01-19)[1][2][3][…]
ԾննդավայրMigennes
Վախճանվել էմարտի 10, 1964(1964-03-10)[1][4][5] (74 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Lods-Moussinac
Մասնագիտությունպատմաբան, կինոքննադատ, գրող, լրագրող և թատերագետ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՇարլեմաժ լիցե
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրԼ'Յումանիտե
 Léon Moussinac Վիքիպահեստում
Լեոն Մուսինակը 1907 թվականին

Կինոարվեստի տեսության զարգացման վրա մեծ ազդեցություն գործած գրքերի («Կինոյի ծնունդը», 1925, «Սովետական կինոն», 1928, «Սերգեյ Էյզենշտեյն», 1964 և այլն) հեղինակ է։ Պրոպագանդել է խորհրդային կինոն և համաշխարհային առաջադեմ կինոարվեստը։

Թատերական արվեստի մասին աշխատություններ խմբագրել

Մուսինակին են պատկանում նաև թատերական արվեստի մասին աշխատություններ

  • Նոր միտումներ թատրոնում (1931)
  • Տրակտատ ռեժիսորական արվեստի մասին (1948)
  • Թատրոնը՝ իր ակունքներից մինչև մեր օրերը (1957)
  • և այլն

Վեպեր խմբագրել

Գրել է մտավորականության («Առանց մտածելու», 1931, «Է․ Ժ․ Կուդերկի հիշատակարանը», 1947), բանվոր դասակարգի («Արգելված ցույց», 1935), գյուղացիության («Շան դը Մոե», 1945) կյանքը պատկերող սոցիալական վեպեր, համակենտրոնացման ճամբարի կալանավորների մասին ինքնակենսագրական գիրք («Մեդուզա» լաստանավի վրա։ Քաղաքական բանտարկյալի օրագիրը», 1945

  • «Առանց մտածելու», 1931
  • «Է․ Ժ․ Կուդերկի հիշատակարանը», 1947
  • «Արգելված ցույց», 1935
  • «Շան դը Մոե», 1945
  • «Մեդուզա» լաստանավի վրա։ Քաղաքական բանտարկյալի օրագիրը», 1945

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Муссинак Леон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 89  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոն Մուսինակ» հոդվածին։