Լեոն Մուսաև
Լեոն Նարիմանովիչ Մուսաև (հունվարի 25, 1999 թ., Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբի և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանն է։
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 25, 1999[1] (24 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան | ||||||||||||||
Հասակ | 182 սմ | ||||||||||||||
Քաշ | 73 կգ | ||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 38 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ հոկտեմբերի 12, 2020: |
ԿենսագրությունԽմբագրել
Լեոն Մուսաևը ծնվել է Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Հայրը Դաղստանից է, ազգությամբ՝ թաբասարան[2], ծնունդով Գյուխրյագ գյուղից։ Անունը ստացել է «Լեոն» ֆիլմի հերոսի պատվին[3]։
Ֆուտբոլով սկսել է զբաղվել 6 տարեկանից «Սմենա» դպրոցում, որտեղ իր առաջին մարզիչն է եղել Իվան Շաբարովը։ 2016 թ. օգոստոսից սկսել է հանդես գալ երիտասարդական ակումբի կազմում և մասնակցելով 23 խաղի կարողացել է դառնալ 4 գոլի հեղինակ։ «Զենիթ-2» ակումբի կազմում իր առաջին հանդիպումն Ազգային լիգայում անցկացրել է 2016 թ. հուլիսի 11-ին, երբ թիմը առաջին տուրում մրցում էր «Սոկոլ» ակումբի հետ (1:1)։ 2019 թ. Սերգեյ Սեմակը ֆուտբոլիստին տանում է հիմնական կազմ։ Փետրվարի 21-ին իր առաջին խաղն է անցկացնում հիմնական կազմում, երբ թիմը Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչում մրցում էր թուրքական «Ֆեներբահչե» ակումբի հետ (3:1)։ Այդ խաղում Մուսաևը խաղադաշտ է մտնում 87-րդ րոպեին փոխարինելով Արտյոմ Ձյուբային[4]։ Նոր ակումբի կազմում Ռուսաստանի առաջնությունում իր առաջին խաղն անցկացրել է 2019 թ. ապրիլի 14-ին, երբ թիմը մրցում էր «Անժի» ակումբի հետ (5:0)։ Այդ խաղում Մուսաևը խաղադաշտ է մտնում 85-րդ րոպեին փոխարինելով Ձյուբային։
Մրցելույթների վիճակագրությունԽմբագրել
2020 թ. հոկտեմբերի 12-ի տվյալներով
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոգավաթներ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
Զենիթ-2 | ՖԱԼ | 2016/17 | 8 | 0 | - | - | - | - | 8 | 0 |
2017/18 | 21 | 0 | - | - | - | - | 21 | 0 | ||
2018/19 | 26 | 1 | - | - | - | - | 26 | 1 | ||
ՊՖԼ | 2019/20 | 13 | 2 | - | - | - | - | 13 | 2 | |
2020/21 | 2 | 0 | - | - | - | - | 2 | 0 | ||
Ընդհանուր | 70 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 70 | 3 | ||
Զենիթ | ՌՊԼ | 2018/19 | 4 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 5 | 0 |
2019/20 | 9 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 10 | 0 | ||
2020/21 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 15 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 18 | 0 | ||
Կարիերայի ընթացքում | 85 | 3 | 2 | 0 | 1 | 0 | 88 | 3 |
ՆվաճումներԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
- Ռուսաստանի չեմպիոն - 2018/19, 2019/20
- Ռուսաստանի գավաթակիր - 2019/20
- Ռուսաստանի Սուպերգավաթակիր - 2020