Լեոնորա Սեմյոնովնա Գիտկինա[1] (բելառուս․՝ Леанора Сямёнаўна Гіткіна, հուլիսի 22, 1929(1929-07-22), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բելառուսի Հանրապետության վաստակավոր բժիշկ։

Լեոնորա Գիտկինա
Ծնվել էհուլիսի 22, 1929(1929-07-22) (94 տարեկան)
Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Բելառուս
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Բելառուսի նյարդաբանության և նյարդավիրաբուժության հանրապետական գիտագործնական կենտրոն և Բելառուսի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիա
Ալմա մատերՄինսկի պետական բժշկական համալսարան (1953)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1971)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Լեոնորա Գիտկինան ծնվել է 1929 թվականի հուլիսի 22-ին Մինսկում։ 1947 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1953 թվականին՝ Մինսկի բժշկական ինստիտուտը (այժմ՝ Բելառուսի պետական բժշկական համալսարան)։ Աշխատել է Բելոռուսիայի նյարդաբանության, նյարդավիրաբուժության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող։ 1959 թվականից աշխատել է Բելոռուսիայի բժիշկների կատարելագործման ինստիտուտում (այժմ՝ Բելառուսի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիա)։ 1961 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը։ Զբաղեցրել է օգնականի պաշտոն, 1975-1999 թվականներին եղել է բժշկասոցիալական հետազոտությունների և վերականգնողական բաժանմունքի վարիչ[2]։

1999 թվականին Լեոնորա Գիտկինան դարձել է Բելառուսի Հանրապետության միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի անդամ[3]։

Գիտական գործունեություն խմբագրել

250 գիտական աշխատության, 11 մենագրության և 20 մեթոդական ուղեցույցի հեղինակ է։ Գիտական հետաքրքրություններն են. գլխուղեղի անոթային պաթոլոգիա, ուղեղանոթային հիվանդություններ, բժշկասոցիալական հետազոտություն, հաշմանդամություն և վերականգնում։

Մատենագիտություն խմբագրել

  • Вертебробазилярные инсульты. – Мн., 1977. (совместно с Антоновым И. П.).
  • Медико–трудовые обследования: Руководство для врачей. учреждений / Гиткина Л. С., Гуринович Т. А., Хомич М. М. – Минск:. Беларусь, 1981.
  • Соавтор патента «Терапевтическое средство диуретического действия и нормализующего кислотно–щёлочной баланс внутриклеточной жидкости при острых вестибулярных расстройствах» Трисамин[4].

Պարգևներ խմբագրել

  • «Առողջապահության գերազանցիկ» կրծքանշան (ԽՍՀՄ, 1968)
  • Բելոռուսական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր (1979)
  • Արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհրդի պատվոգիր (1986)
  • Բելառուսի Հանրապետության վաստակավոր բժիշկ (1999)[2]
  • ԽՍՀՄ Վ. Մ. Բեխտերևի անվան բժշկական գիտությունների ակադեմիայի մրցանակ (1978, Ի. Պ. Անտոնովի հետ համատեղ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Леанора Сямёнаўна Гіткіна // Беларуская энцыклапедыя: У 18 т. Т. 5: Гальцы — Дагон (белор.) / Рэдкал.: Г. П. Пашкоў і інш. — Мн.: БелЭн, 1997. — С. 278. — 10 000 экз. — ISBN 985-11-0090-0.
  2. 2,0 2,1 «Гиткина Леонора Семеновна». belmapo.by. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
  3. «Указ Президента Республики Беларусь от 18 января 1999 г. № 32 «О медицинском освидетельствовании и освидетельствовании должностных лиц государственных органов, должности которых включены в кадровый регистр Главы государства Республики Беларусь»». www.levonevski.net. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «1342507 - Лечебное средство диуретического действия и нормализующее кислотно-щелочное равновесие внутриклеточной жидкости при острых вестибулярных нарушениях "трисамин — PatentDB.ru». patentdb.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.

Գրականություն խմբագրել

  • Гіткіна Леанора Сямёнаўна // Беларуская энцыклапедыя: У 18 т. / Рэдкал.: Г. П. Пашкоў і інш. — Мн.: Белорусская энциклопедия имени Петруся Бровки, 1997. — Т. 5. — С. 278. — 576 с. — ISBN 985-11-0090-0