Լեոնիդ Ցիպկին
Լեոնիդ Ցիպկին (ռուս.՝ Леони́д Бори́сович Цы́пкин, մարտի 20, 1926, Մինսկ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - մարտի 20, 1982[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս արձակագիր, բժշկական գիտությունների դոկտոր (1969), «Ամառը Բադենում» աղմկահարույց վեպի հեղինակը:
Լեոնիդ Ցիպկին | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1926 |
Ծննդավայր | Մինսկ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 20, 1982[1] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, վիրուսաբան և բժիշկ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բաշկորտոստանի պետական բժշկական համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1969) |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1926 թվականի մարտի 20-ին Մինսկում հրեա բժշկի ընտանիքում: Մայրը՝ Վերա Պուլյակը, զբաղվում էր թոքախտով։ Հայրը՝ Բորիս Ցիպկինը, վիրաբույժ–օրթոպեդ էր։ 1941-1947 թվականներին սովորել է Ուֆայի բժշկական ինստիտուտում: 1947 թվականին վերադառնում է Մինսկ: 1948 թվականին ամուսնանում է մասնագիտությամբ տնտեսագետ Նատալյա Միչնիկովայի հետ։ Նրանց միակ որդին Միխայիլը, ծնվում է 1950 թվականին։ 1957 թվականին նրան հաջողվում է ընտանիքով բնակվել Մոսկվայում՝ նրան առաջարկեցին պաթոլոգոանատոմի տեղ պոլիոմիելիտի ևւ վիրուսային էնցեֆալիտների հեղինակավոր ինստիտուտում։ Ցիպկինը մտավ խմբի մեջ, որը զբաղվում էր պոլիոմիելիտով, մասնավորապես՝ մշակում էր ԽՍՀՄ–ում Սեբինի պատվաստանյութի կիրառումը[2]։
Գրական գործունեությունըԽմբագրել
1960-ականների սկզբին սկսել է գրել բանաստեղծություններ. արձակ սկսել է գրել 1970-ականների սկզբից: 1970-ականների ընթացքում գրել է «Կամուրջ Ներոչի վրայով» (1973) և «Նորարտակի» (1976) վեպերը, «Երրորդ հարցը» (1977), «Գործարք», «Խավարասերներ» (1978) պատմվածքները, «Ձեր առողջությունը» (1971), «Մետաղալարեր» (1971), «Տոն, որ միշտ ինձ հետ է» (1971), «Սպասման տասը րոպե» (1971), «Վերջին կիլոմետրեր» (1972), «Ուղեկից» (1972), «Ճոճանակ» (1972), «Շեհերեզադա» կարճ նովելներն ու ակնարկները: Այս ընթացքում տարվում է Ֆյոդոր Դոստոևսկու ստեղծագործություններով, կազմում է սեփական լուսանկարների ալբոմը, որում ընդգրկված էին Դոստոևսկու կյանքի և ստեղծագործության հետ առնչվող լենինգրադյան վայրերին: 1970-ականների վերջին անընդհատ փորձել է հեռանալ ԽՍՀՄ-ից, և անընդհատ մերժումների ընթացքում էլ գրել է «Ամառը Բադենում» վեպի մեծ մասը, որը նվիրված է Դոստոևսկու պատանեկությանը: Վեպի առաջին դրվագը տպագրվել է Նյու Յորքում, «Նոր թերթ» ռուսական շաբաթաթերթի 1982 թվականի մարտի 13-ի համարում: Դրանից ընդամենը 13 օր անց Ցիպկինը մահանում է[3]:
Լեոնիդ Ցիպկինը հայերենԽմբագրել
- Ամառը Բադենում, Ե., Ակտուալ արվեստ, 2015, 2015, 204 էջ: Ռուսերենից թարգմանեց՝ Վարդան Ֆերեշեթյան:
- Ամառը Բադենում, Ե., Անտարես, 2016, 208 էջ: Ռուսերենից թարգմանեց՝ Լեռնիկ Դալլաքյանը:
ԳրականությունԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Սյուզը Սոնթագ. Սիրել Դոստոևսկուն
- ↑ Լեոնիդ Ցիպկին, Ամառը Բադենում, Ե., Անտարես, 2016: