Ամառը Բադենում
«Ամառը Բադենում» (ռուս.՝ Лето в Бадене), Լեոնիդ Ցիպկինի վավերագրական վեպը, որում միահյուսված են Ֆյոդոր Դոստոևսկու և նրա կնոջ՝ Աննա Դոստոևսկայայի 1867 թվականին Մոսկվայից Գերմանիա կատարած ճանապարհորդության պատմությունը հեղինակի մտորումների հետ։ Պատումի յուրահատուկ ոճը ազդեցություն ունեցավ գիտակցության հոսքի մոդեռնիստական տեխնիկայի վրա[1]։ Վեպը բաղկացած է 11 պարբերությունից և օգտագործված է 35 վերջակետ[2]։
Ամառը Բադենում ռուս.՝ Лето в Бадене | |
---|---|
![]() Վեպի հայերեն հրատարակության շապիկը (2016) | |
Հեղինակ | Լեոնիդ Ցիպկին |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Թեմա | Ֆյոդոր Դոստոևսկու ճանապարհորդությունը Գերմանիա |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Ֆյոդոր Դոստոևսկի, Աննա Դոստոևսկայա |
Ստեղծման տարեթիվ | 1977-1981 |
Հրատարակման տարեթիվ | 1982 |
Թարգմանիչ հայերեն | Վարդան Ֆերեշեթյան, Լեռնիկ Դալլաքյան |
Հրատարակում հայերեն | 2015, 2016 |
Վեպը գրվել է 1977-1981 թվականներին։
Հայերեն հրատարակություններԽմբագրել
Առաջին հրատարակությունԽմբագրել
Վեպը հայերեն առաջին անգամ հրատարակվել է 2015 թվականին Վարդան Ֆերեշեթյանի թարգմանությամբ, «Ակտուալ արվեստ» հրատարակչության FERESH մատենաշարով։ 204 էջ։
Երկրորդ հրատարակությունԽմբագրել
Վեպը հայերեն երկրորդ անգան հրատարակվել է 2016 թվականին Լեռնիկ Դալլաքյանի թարգմանությամբ, «Անտարես» հրատարակչության «Օտար գիր» մատենաշարով։ 208 էջ։
Երկրորդ հրատարակության հանձնարարականըԽմբագրել
Լեոնիդ Ցիպկինի «Ամառը Բադենում» փաստավավերագրական վեպը համարվում է «վերջին հիսնամյակում տպագրված ամենահանճարեղ անհայտ ստեղծագործությունը»։ Այն պատմում է Ֆյոդոր Դոստոևսկու ճանապարհորդությունը դեպի Գերմանիա կնոջ՝ Աննայի հետ՝ միահյուսված հեղինակի դատողություններով ու մեկնաբանություններով, ով նույն ճանապարհն անցնում է գրեթե հարյուր տարի անց[3]։
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ [1]
- ↑ Михаил Эдельштейн Леонид Цыпкин. Лето в Бадене
- ↑ Լեոնիդ Ցեպկին, Ամառը Բադենում, Ե., Անտարես, 2016, էջ 2։