Լեոնիդ Միխելսոն

ռուս գործարար

Լեոնիդ Վիկտորի Միխելսոն (օգոստոսի 11, 1955(1955-08-11)[1], Կասպիյսկ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գործարար, ռուսական գազային «Նովոտեկ» Բաց բաժնետիրական ընկերության խոշոր բաժնետեր և վարչության նախագահ, «Սիբուր» ռուսական նավթաքիմիական հոլդինգի խոշոր բաժնետեր և տնօրենների խորհրդի նախագահ։

Լեոնիդ Վիկտորի Միխելսոն
ռուս.՝ Леонид Михельсон
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 11, 1955(1955-08-11) (69 տարեկան)
ԾննդավայրԿասպիսկ, (ԽՍՀՄ)
ՔաղաքացիությունՌուսաստան
ԱզգությունՌուս
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՍամարայի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտ
Կարողություն$18,4
Մասնագիտությունձեռնարկատեր
Գործունեություն«Նովոտեկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիր
 Leonid Mikhelson Վիքիպահեստում

Ունենալով $18,4 մլրդ կարողություն, 2016/2017 թվականներին նա ամենահարուստ ռուսների շրջանում զբաղեցրել է առաջին տեղը (ըստ Ֆորբսի)[2]։

Կենսագրություն

խմբագրել

Լեոնիդ Միխելսոնը ծնվել է 1995 թվականի օգոստոսի 11-ին Կասպիսկում։ Մանկության տարիներին նրա ընտանիքը տեղափոխվում է Սամարայի մարզի Նովոկույբիշևսկ քաղաք, որտեղ Լեոնիդը 1972 թվականին ավարտել է № 8 դպրոցը։ Հայրը՝ Վիկտոր Զելմանի Միխելսոնը զբաղվել է նավթամուղի կառուցմամբ և հետագայում դարձավ «Կույբիշևի խողովակաշինական» տրեստի տնօրենը։ Շինարարությունում (25-րդ տրեստում) աշխատել է նաև նրա մայրը՝ Պրասկովյա Ֆյոդորովնան։

1977 թվականին ավարտել է Սամարայի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը ինժեներ-շինարարի մասնագիտությամբ։ Դրանից հետո Տյումենի մարզի Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի Սուրգուտ քաղաքում Ուրենգոյ-Չելյապինսկ գազամուղի կառուցման ժամանակ աշխատել է որպես շինարարամոնտաժային աշխղեկ։

1984 թվականին դարձել է «Ռյազանի խողովակաշինական» տրեստի գլխավոր ինժեներ։ 1987 թվականին գլխավորել է «Կույբիշևի խողովակաշինական» տրեստը, որը 1991 թվականին շրջանում առաջինն անցավ բաժնետոմսավորման պրոցեսով և դարձավ անձնական շինարարական ձեռնարկություն, Սամարայի ազգային ձեռնարկություն՝ «Նովա» ԲԸ։ 1987 թվականից մինչև 1994 թվականները եղել է Սամարայի ազգային ձեռնարկություն՝ «Նովա» ԲԸ-ի ղեկավար։ Հետո դարձել է «Նովաֆինանսիստ» ընկերության ղեկավար և գլխավոր տնօրեն։ 2003 թվականից եղել է «Նովոտեկ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ և վարչության նախագահ։ 2008 թվականի մարտից 2010 թվականի դեկտեմբերը եղել է «Ստրոյտրանսգազ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ և նախագահ։ 2008-2011 թվականներին եղել է «Արտ ֆինանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ 2011—2013 թվականներին եղել է «Շրջանների զարգացման համառուսաստանյան բանկ» ԲԲԸ-ի դիտորդների խորհրդի անդամ։ 2011 թվականին հանդիսացել է «ՍԻԲՈւՐ հոլդինգի» տնօրենների խորհրդի նախագահ[3]։

2009 թվականին ստեղծել է ֆոնդ, որը նպատակ ունի՝ արևմուտք հասցնել ռուսական ժամանակակից մշակույթը, ռուսական արվեստի համաշխարհային մշակույթին ինտեգրացումը և ժամանակակից արվեստի լուսավորչական և կրթական գործունեության բնագավառում ապահովել Ռուսաստանի դերը[4]։

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել

Լեոնիդ Միխելսոնը պարգևատրվել է հետևյալ պարգևներով և շքանշաններով՝

Լեոնիդ Միխելսոնը Նովոկույբիշևսկ և Տարկո-Սալե քաղաքների պատվավոր քաղաքացի է[5]։

Ունեցվածքի գնահատական

խմբագրել

Ըստ Ֆորբսի (2010-2017)՝

Ցուցանիշ 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017
Ունեցվածք ($ մլրդ) 4,7 2,4 4,4 9,1 11,9 15,4 15,6 11,7 14,4 18,4
Հորիզոնականը (աշխարհում) 47 57 105 60 46
Հորիզոնականը (Ռուսաստանում) 15 5 3 5 7 1 1

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է։ Սիրում է ճամփորդել[փա՞ստ]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  2. Леонид Михельсон стал богатейшим россиянином в рейтинге Forbes
  3. «Сайт компании «НОВАТЭК»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  4. Собств. корр. 50 самых влиятельных людей в российском искусстве 2010 Արխիվացված 2011-01-30 Wayback Machine // АртХроника. — 2011. — № 1.
  5. «Звание «Почетный гражданин города Тарко-Сале» присвоено решением Собрания депутатов МО г. Тарко-Сале от 31.08.2009 г. № 164». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել