Լեոնիդ Կերեստեջիյանց
Լեոնիդ Կերեստեջիյանց (ռուս.՝ Леонид Владимирович Керестеджиянц, հունիսի 11, 1931 - մայիսի 24, 2019), ռուս դիվանագետ։
Լեոնիդ Կերեստեջիյանց | |
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի ծովային տեխնիկական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունիսի 11, 1931 |
Վախճանի օր | մայիսի 24, 2019 (87 տարեկան) |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Լենինգրադի նավաշինարարական ինստիտուտը (1955)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1970 թվականից։
- 1959-1961 թվականներին՝ աշխատանքային երիտասարդության շրջանում աշխատանքի բաժնի հրահանգիչ, ՌՍՖՍՀ Կենտկոմի կոմերիտական մարմինների բաժնի պատասխանատու կազմակերպիչ։
- 1961 թվականին՝ «Սպուտնիկ» միջազգային երիտասարդական տուրիզմի Բյուրոյի նախագահ։
- 1970-1975 թվականներին՝ առաջին քարտուղար, Հարավսլավիայում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
- 1975-1978 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի բաժնի սեկտորի վարիչ։
- 1978-1986 թվականներին՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի բաժնի սեկտորի վարիչ, մշակութային կցորդ, Բուլղարիայում ԽՍՀՄ դեսպանության դեսպանորդ։
- 1986-1987 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կադրերի և ուսումնական հաստատությունների գլխավոր վարչության պետի տեղակալ։
- 1987-1989 թվականներին՝ ԽՍՀՄ արտասահմանյան Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
- 1989-1992 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ առընթեր դիվանագիտական կորպուսի սպասարկման գլխավոր արտադրա-առևտրային վարչության պետ։
- 1992 թվականի սեպտեմբերի 8-ից-1996 թվականի նոյեմբերի 15-ը՝ Խորվաթիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 1996 թվականի նոյեմբերի 2-ից-1999 թվականի դեկտեմբերի 31-ը՝ Բուլղարիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
1999 թվականից անցել է թոշակի։ Շարունակել է աշխատանքային գործունեությունը՝ որպես Ռուսաստանի ԱԳՆ-ին առընթեր գլխավոր Ճանապարհային ոստիկանության ղեկավարության խորհրդատու։
Բուլղարիայի Սվիշտով քաղաքի պատվավոր քաղաքացի (1999 թվականի մարտի 1)[5]
Ամուսնացած է։ Ունի երկու երեխա։
Դիվանագիտական աստիճան խմբագրել
Արտակարգ և լիազոր դեսպան (1991 թվականի փետրվարի 19)[6]
Պարգևներ խմբագրել
- Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Указ Президента Российской Федерации от 08.09.1992 № 1067 «О назначении Керестеджиянца Л.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Хорватия»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-02-ին։ Վերցված է 2019-07-23
- ↑ «Указ Президента Российской Федерации от 15.11.1996 № 1549 «Об освобождении Керестеджиянца Л.В. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Республике Хорватии»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-02-ին։ Վերցված է 2019-07-23
- ↑ «Указ Президента Российской Федерации от 02.11.1996 № 1518 «О назначении Керестеджиянца Л.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Болгарии»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-02-ին։ Վերցված է 2019-07-23
- ↑ «Указ Президента Российской Федерации от 31.12.1999 № 1775 «О Керестеджиянце Л.В.»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-02-ին։ Վերցված է 2019-07-23
- ↑ Леонид Владимирович Керестеджиянц Archived 2014-05-02 at the Wayback Machine. (բուլղ.)
- ↑ Указ Президента СССР от 19.02.1991 № УП-1488 «О присвоении тов. Керестеджиянцу Л.В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»