Լենտոս (ժամանակակից արվեստի թանգարան)

ժամանակակից արվեստի թանգարան

Լենտոս, ժամանակակից արվեստի թանգարան, գտնվում է քաղաք Լինցում (Ավստրիա)[4]։ Թանգարանի շենքը կառուցվել է «Weber & Hofer» ընկերության կողմից, ունի 130 մետր երկարություն և գտնվում է Դանուբ գետի մոտակայքում։ Նախագծի յուրահատկության շնորհիվ` այն համարվում է Լինց քաղաքի գլխավոր ճարտարապետական տեսարժան վայրը։ Շենքի ճակատը ներկայացնում է ապակե վահանակների մի բարդ համակարգ` ստեղծելով թեթևության և թափանցիկության ազդեցություն։ Գիշերային ժամերին թանգարանի պատերին վառվում են իրենց գույները փոխող նեոնային լույսեր, որոնք տպավորիչ ֆոն են տալիս գիշերային քաղաքին։ Թանգարանի հավաքածուն ունի մեծ արժեք։

Լենտոս
Տեսակպատկերասրահ
Երկիր Ավստրիա[1]
ՏեղագրությունԼինց[1]
ՎայրBuilding of Lentos Kunstmuseum?
ՀասցեErnst-Koref-Promenade 1, 4020 Linz[2]
Հիմնադրվել է1946[3]
ՏնօրենHemma Schmutz?
Կայքlentos.at(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Լենտոսի թանգարանը գիշերով

Լենտոսի թանգարանը համարվում է Լինց քաղաքի Նոր պատկերասրահի իրավահաջորդը, որը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վոլյֆհանգ Հուռլիտի հավաքածուի հիման վրա[5]։ Թանգարանը ներառում է Էգոն Շիլլեի, Օսկար Կոկոշկիի և Էմիլյա Նոլդեի ստեղծագործությունները։ 2003 թվականին «Weber & Hofer» ընկերությունը կառուցել է այդ նոր թանգարանը և տվել է նոր անուն։

Հավաքածու խմբագրել

Թանգարանային հավաքածուն ներառում է 10000 նկար, 850 ֆոտոնկար, 1500 քանդակ և այլ օբյեկտներ։ Թանգարանում գտնվող օբյեկտները պատկանում են 19-րդ դարի առաջին կեսին։ Ավելի ուշ նաև ներառվել են Կառել Ապել, Էնդի Ուորխել, Հոտֆրիդ Խալնվայն նկարիչների աշխատանքները։ Թանգարանի հավաքածուն անընդհատ համալրվում է։

Գործունեություն խմբագրել

Թանգարանում կա նաև գրադարան, ռեստորան, կրթական կենտրոն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://mgs.webdesignwien.co.at/museen/oberoesterreich/lentos-kunstmuseum-linz/
  3. Hickley C. Austrian exhibition to reveal story of Wolfgang Gurlitt, art dealer for the Nazis turned museum director // The Art Newspaper — 2019. — ISSN 0960-6556
  4. «Թանգարանի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  5. «Ավստրիայի տեսարժան վայրեր, Լենտոսի ժամանակակից թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենտոս (ժամանակակից արվեստի թանգարան)» հոդվածին։