Լենինի հրապարակ (Կրասնի Սուլին)

հրապարակ Կրասնի Սուլինում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հրապարակ (այլ կիրառումներ)

Լենինի հրապարակ (ռուս.՝ Площадь Ленина), Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի գլխավոր հրապարակը։ Անվանվել է համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի պատվին[1]։

Լենինի հրապարակ
Տեսակհրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնի Սուլին
Անվանված էՎլադիմիր Լենին
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Կրասնի Սուլին քաղաքի գլխավոր հրապարակը ձևավորվել է աստիճանաբար։ Հնում բնակչության ավանդական հավաքները տեղի էին ունենում եկեղեցուն մերձ տարածքում։ Երբ կառուցվեց Ալեքսանդր Նևսկու տաճարը (1900 թվականին), քաղաքային հրապարակ դարձավ քաղաքի ներկայիս վարչական շենքի հետևում գտնվող պուրակի տարածքը։ Մոտավորապես թիվ 4 միջնակարգ դպրոցի գլխավոր մուտքի դիմաց կար փայտե ամբիոն։ Այնտեղ էլ տեղի էին ունենում գյուղի, ապա՝ քաղաքի բոլոր կարևոր իրադարձությունները։ Այստեղով անցնող ճանապարհի երկու կողմերում տեղի առևտրականների կրպակներն էին[1]։

1930-ական թվականներին ԽՍՀՄ-ում սկսվեց կրոնի նկատմամբ բռնաճնշումը։ Տաճարները, վանքերը, եկեղեցիները սկսեցին քանդվել։ Սուլինի կենտրոնում կանգնած եկեղեցին ավերվեց։ Սակայն բնակիչների հավաքատեղին մնաց ավանդականից ոչ հեռու[1]։

1934 թվականին քաղաքում տեղադրվեց Լենինի հուշարձանը, և շուտով բոլոր հիմնական քաղաքային միջոցառումները տեղափոխվեցին այս վայրը։ Վերջին կրպակներն այստեղից հանվեցին պատերազմից հետո, և հրապարակը սկսեցին բարեկարգել[1]։

1950-ական թվականներին փայտե հյուղակների տեղում կառուցվել է չորս 16-բնակարանանոց շենք, ստեղծվել են ծաղկանոցներ, տնկվել ծառեր։ Հետպատերազմյան առաջին բնակելի շենքը (թիվ 13) կառուցվել է Լենինի վերականգնված հուշարձանի կողքին։ Հրապարակի վերակառուցման ընթացքում տեղադրվել է շատրվան, որը հետագայում հեռացվել է[1]։

Ժամանակակից տեսքը հրապարակը ձեռք է բերել 1960-ական թվականների վերջին, երբ այստեղ կառուցվել է ԽՄԿԿ քաղկոմի շենքը (այժմ՝ շրջանի վարչակազմի նստավայրն է)[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Площадь им. В.И. Ленина».

Գրականություն

խմբագրել
  • Красному Сулину – 205 // Красносулинский вестник. – 2002. - №106.
  • Подгорная, О. Красному Сулину – 205 / О.Подгорная // Красносулинский вестник. – 2002. - №101.
  • Шевченко, П. Главная площадь / П.Шевченко // Красносулинский вестник. – 1992. – 12 сентября.