Լենդմարկ 81 (վիետ. Tòa nhà Landmark 81,  անգլ. Landmark 81)` երկնաքեր, որը գտնվում է Վիետնամի Հոշիմին քաղաքի կենտրոնական թաղամասում։ Պատկանում է Վիետնամի Vingroup ընկերությանը։ Լենդմարկ 81-ը ամենաբարձր կառույցն է Հարավարևելյան Ասիայում և 14-րդը աշխարհի ամենաբարձր շինություններից։

Լենդմարկ 81
Tòa nhà Landmark 81
Տեղագրություն Վիետնամ Վիետնամ Հոշիմին
Կառուցման ժամանակ 2014-2018
Բարձրություն
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 81
Տարածքը շինության մեջ 241000 մ2
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Կառույցը կազմված է 81 հարկից և 3 նկուղներից։ Նրա ընդհանուր բարձրությունը 461,2 մետր է (1513 ֆուտ)։ Շինության դիզայնը մշակվել է WS Atkins plc ստուդիայի կողմից։ Բացումից հետո Լենդմարկ 81-ը պաշտոնապես դարձավ ամենաբարձր շենքը Հարավարևելյան Ասիայում։ Մինչ այդ տարածաշրջանում առաջին տեղը զբաղեցնում էին «Պետրոնաս» երկվորյակ աշտարակները Կուալա-Լումպուրում, յուրաքանչյուրը՝451.9 մետր բարձրությամբ։ Վիետնամական երկնաքերը դրանց գերազանցում է 9.6 մետրով, ինչը նրան դարձնում է բարձրությամբ 14-րդը աշխարհի ամենաբարձր շինությունների շարքում[1]։

Պատմություն խմբագրել

Շենքի շինարարության պատրաստությունները սկսվել են 2014 թվականի սեպտեմբերին։ Երկու տարի անց՝ 2017 թվականի հունիսին, սկսվեց բուն աշտարակի շինարարությունը։ Պլանավորված էր, որ շինարարությունը կավարտվի 2018 թվականի կեսերին։

Յուրահատկություններ խմբագրել

Լենդմարկ 81-ում տեղակայված են գրասենյակային տարածքներ, արտասահմանյան և տեղական ապրանքանիշների խանութներ, կինոթատրոններ, սննդի կետեր տարբեր երկրների խոհանոցներով և նույնիսկ փակ սահադաշտ։ Այցելուների ուշադրությանն արժանանալու նպատակով երկնաքերում կազմակերպվում են վիճակախաղեր,որտեղ,որպես պարգև տրվում են սահադաշտի անվճար տոմսեր և հագուստի զեղչեր։

Ծանոթագրություններ խմբագրել